Պատմությանն արժանի լինելու ու ապագայում պետականություն ունենալու համար պետք է պատմության աղբանոցն ուղարկել սեփական երկրի պատմությունը հարցականի տակ դնող հողատու կապիտուլյանտին. Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նիկոլ Փաշինյանը հիմա էլ մարտահրավեր է նետում Խորենացուն, Դրասխանակերտցուն ու ողջ հայոց պատմագիտությանը։

Փաշինյանը որոշել է մարտահրավեր նետել ողջ հայոց պատմագիտությանը` ասելով, թե ընթերցել է Հայոց պատմություն ակադեմիական նոր հրատարակությունը։ Նա առաջարկում է այն անվանել ոչ թե Հայոց, այլ՝ Հայաստանի պատմություն։ Սա Նիկոլի հերթական տգիտությունն է, քանի որ Խորենացուց մինչև ԳԱԱ Պատմության ինստիտուտ արդարացիորեն մեր պատմությունն անվանում են Հայոց։

Հայոց պատմություն ասելով` հազարամյակներ շարունակ նկատի են ունեցել թե’ Հայաստանի, և թե՛ հայ ժողովրդի պատմությունը։

Ուստի Նիկոլի դիլետանտական թեզերն ուղղակի ծիծաղելի են։

Պատմության դասերի մասով…

Փաշինյանը նշում է, որ պատմության դասերի սերտումն է իրեն հանգեցրել այդ մտքին ու առաջ է քաշում «իրական Հայաստանի» կեղծ թեզը։

Սա անհեթեթ, հիմար թեզ է, քանի որ եթե ասում ես «իրական Հայաստան», ուրեմն կա նաև «ոչ իրական»։

Սա դասական իդիոտիզմ է։

Ի՞նչ է` Հայկ Նահապետի, Արտաշես 1֊ի, Տիգրան Մեծի, Տրդատ 3-ի, Մեսրոպ Մաշտոցի, Գագիկ 1-ի, Արամ Մանուկյանի ու Գարեգին Նժդեհի Հայաստանն իրական չէ՞ր։

Թե՞ ՀՀ Երրորդ հանրապետությունն իրական չէ՞ր։ Թե՞ Եռաբլուրն իրական չէ։

Այո, պատմությունից պետք է դասեր քաղել, ու պատմության գլխավոր դասը հետևյալն է՝ սեփական պետության ու ժողովրդի պատմությանն արժանի լինելու ու ապագայում պետականություն ունենալու համար պետք է պատմության աղբանոցն ուղարկել սեփական երկրի պատմությունը հարցականի տակ դնող հողատու կապիտուլյանտին։

Հ.Գ. Հարգելի՛ պատմաբան գործընկերներ, խոսե՛ք սրա մասին ու մի՛ վախեցեք։

Հակառակ դեպքում` դուք էլ կարող եք Փաշինյանի հետ հայտնվել նույն աղբանոցում։

Պատմությունը դաժան է վերաբերվում կեղծարարների ու սեփական երկրի պատմությունն ուրացողների հետ»։

Տեսանյութեր

Լրահոս