«2025թ. մեր միակ սպասումը պետք է լինի այն, որ Փաշինյանը մեկ օր շուտ վռնդվի իշխանությունից». Էդգար Ղազարյան
«Ցավոք սրտի, ոչ մի դրական սպասում չի կարելի ունենալ, եթե Հայաստանում իշխանության մնա Նիկոլ Փաշինյանը: 2025թ. մեր միակ սպասումը պետք է լինի այն, որ նա մեկ օր շուտ վռնդվի իշխանությունից՝ էդ իր փոքրիկ մնացած հանցավոր խմբի հետ:
Այդ դեպքում, ես կարծում եմ, որ մեծ հնարավորություններ են բացվելու մեր պետականությունը վերականգնելու և մեր պետության առջև ծառացած մարտահրավերները լուծելու իմաստով»,- 168TV-ի հետ զրույցում ասաց Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը՝ նկատելով, որ լուծումները հեշտ չեն, ավելի են բարդացել:
«Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ամեն օրն ավելի բարդացնում է այն խնդիրները, որոնք հետագայում պետք է լուծվեն:
Իսկ եթե, Աստված մի արասցե, նա մնաց իշխանության ղեկին, ապա ես առավել քան համոզված եմ, որ Հայաստանին սպասվում է Արցախի ճակատագիրը, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը կստորագրի մի փաստաթուղթ, որը 2023-ի սեպտեմբերին ստորագրել է Սամվել Շահրամանյանը»,- ընդգծեց նա:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում