Բաժիններ՝

Ռուսաստանը թուրքական ատոմակայանի պատճառով դատի է տալու գերմանական ընկերությանը

«Ռոսատոմ» պետական ​​կորպորացիան կդիմի դատարան և պահանջներ կներկայացնի Siemens-ի կողմից միջուկային ոլորտի ռուսաստանցի աշխատողների արտասահմանյան շինհրապարակներին չմատակարարված սարքավորումների հարցով: Այս մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։

«Սարքավորումները, որոնց համար կանխավճար է կատարվել, չի առաքվել։ Սա հանգեցրել է լրացուցիչ ծախսերի, ինչպես սարքավորումների ձեռքբերման, այնպես էլ դրանց տեղադրման ժամկետների ճշգրտման համար: Մենք մտադիր ենք հայց ներկայացնել այս հարցի վերաբերյալ»,- պատասխանել է Լիխաչովը չմատակարարված սարքավորումների դիմաց միջոցների վերադարձման մասին հարցին, հայտնում է Regnum-ը։

Նշվում է, որ Siemens-ը խախտել է թուրքական «Աքքույու» ատոմակայանին սարքավորումներ մատակարարելու պայմանագրային պարտավորությունները, ընկերության հետ բանակցություններն ապարդյուն են անցել։ Ի վերջո, բոլոր անհրաժեշտ բաղադրիչները ձեռք են բերվել Ռուսաստանի Դաշնությանը բարեկամ երկրներից։

Siemens ընկերությունը դադարեցրել է իր գործունեությունը Ռուսաստանում 2022 թվականի մարտից՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն սկսելուց հետո։ Նույն թվականի մայիսին կոնցեռնը հայտարարել է Ռուսաստանում արդյունաբերական ամբողջ գործունեությունը դադարեցնելու իր որոշման մասին։

2023 թվականի դեկտեմբերին Siemens Mobility-ն, Volkswagen Bank-ը և մի շարք այլ գերմանական ընկերություններ, որոնք լքել էին Ռուսաստանը, դիմել էին Գերմանիայի կառավարությանը՝ խնդրանքով փոխհատուցել ռուսաստանյան շուկայի կորստով պայմանավորված իրենց վնասները: Նրանք հղում էին արել պետության կողմից երաշխիքների տեսքով ներդրումների պաշտպանությանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս