Բաժիններ՝

Դատարանը մերժել է Հարավային Կորեայի նախագահի կալանավորման որոշումն անվավեր ճանաչելու միջնորդությունը

Սեուլի Արևմտյան շրջանային դատարանը մերժել է Հարավային Կորեայի նախագահ Յուն Սեոկ Յոլի դեմ կալանավորման օրդերն անվավեր ճանաչելու համար միջնորդությունը:

Այս մասին հայտնում է «Yonhap» գործակալությունը։

Դեկտեմբերի 31-ին դատարանը նրան կալանավորելու որոշում էր կայացրել։

Յուն Սեոկ Յոլի փաստաբանները բողոք են ներկայացրել՝ խնդրելով անվավեր ճանաչել որոշումը՝ պատճառաբանելով, որ այն տարածվում է անվտանգության հատուկ ռեժիմ ունեցող  տարածքի վրա:

Փաստաբանների կարծիքով՝ դատավորը սխալ եզրակացություն է արել, քանի որ քրեական օրենսգրքով նախատեսված հատուկ անվտանգության ռեժիմ ունեցող տարածքներում, այդ թվում՝ ռազմական օբյեկտներում, խուզարկությանն ու ձերբակալությանը վերաբերող դրույթը չի տարածվում նախագահի և նրա նստավայրի վրա։

Յուն Սեոկ Յոլի փաստաբանները մտադիր են բողոք ներկայացնել դատախազություն՝ հակակոռուպցիոն վարչության ղեկավարի և համատեղ քննչական խմբի 150 ներկայացուցչի դեմ, որոնք հունվարի 3-ին փորձել են ձերբակալել նախագահին։

Ըստ փաստաբանների՝ քննիչներն ապօրինի ներխուժել են մասնավոր տարածք, խախտել հատուկ պահպանվող ռազմական տարածքների կանոնակարգերը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031