![](/banners/BeFunky-design.jpg)
Իրանն այն վիճակում չէ, որ «կռվի որևէ մեկի հետ». ԱՄՆ պետքարտուղար
![](https://168.am/wp-content/uploads/2022/09/1093294.jpg)
Կարծում եմ, որ Իսրայելի վարչապետն առաջիններից մեկը կլինի, ով կխոստովանի, որ այն աջակցությունը, որը մենք ցուցաբերել ենք Իրանի աննախադեպ հարձակումներին բախված Իսրայելին, հսկայական նշանակություն է ունեցել: Այս մասին Financial Times-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«Իրանն այն վիճակում չէ, որ կռվի որևէ մեկի հետ… Դա իրական դրական հետևանքներ է ունեցել Սիրիայի համար»,- նշել է դիվանագետը:
Նա հավելել է, որ պետք է ներկայիս իրավիճակը վերածել «դրական և կայուն» արդյունքի և «առավելագույն օգնությունը ցուցաբերել Թրամփի վարչակազմին, որպեսզի նա կարողանա ընդունել էստաֆետը»։