«Դանակը ոսկորին է հասնելու. ստիպված ենք լինելու կա՛մ դիմադրել, կա՛մ երկրից գնալ». Արմեն Բաղդասարյան
«2024թ. սողացող կապիտուլյացիայի տարի էր, որովհետև մենք ի՞նչ արեցինք՝ տարածքներ տվեցինք Տավուշի ուղղությամբ, առանց դրա դիմաց թեկուզ մեկ միլիմետր բան ստանալու, համաձայնագիրը չստորագրվեց, Ադրբեջանը նոր պահանջներ առաջ քաշեց: Սա հենց սողացող կապիտուլյացիան է»,- 168TV-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը:
«Ես ակնկալում եմ, որ ամեն ինչ անենք, որ այդ սողացող կապիտուլյացիան չշարունակվի, որովհետև դա էլ անընդհատ շարունակվել չի կարող, գալու է ինչ-որ մի պահ, երբ դանակը ոսկորին է հասնելու:
Իշխանությունները չէ, մենք հասկանալու ենք, որ էլ զիջելու տեղ չկա, արդեն ադրբեջանցիները եկել են՝ մեր հարևանն են, մենք ստիպված ենք լինելու կա՛մ դիմադրել, կա՛մ երկրից թողնել-գնալ:
Ուրեմն՝ պետք է հասկանալ, որ դա մոտենում է, և պետք է կանխել, ոչ թե ասել՝ դե լավ, մի տարի էլ համեմատաբար խաղաղ ապրեցինք, դա համարենք Աստծո պարգև:
Նույն հաջողությամբ, անդունդն ընկնողը քանի դեռ չի հասել հատակին, կարող է մտածել՝ ինչ լավ է, ազատ անկում է, բայց ներքևում հատակն է: Հույս ունենանք, որ քաղաքական ուժերը, ի վերջո, կհասկանան սա, կփորձեն ոչ թե միմյանց դեմ բանավիճել՝ իշխանությունների օրակարգով, այլ միմյանց հետ համագործակցել, որպեսզի իշխանությունների այդ օրակարգը տապալվի»,- շեշտեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում