Հունվարի 7-ին ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18:50-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Հովհաննես Բաղրամյան, Զորավար Անդրանիկ և Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկում բախվել են «BMW X6», «Ford» և մեկ այլ «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
«Ալիևը երևակայական ռևանշիստական Հայաստան է հորինել, որին բոլորը զինում են, պատրաստում Ադրբեջանի դեմ պատերազմի, և ինքը դրա դեմ պայքարում է և իր ամանորյա ուղերձում էլ հնչեցնում էր սպառնալիքներ այդ համատեքստում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ, պ.գ.թ. Տաթևիկ Հայրապետյանը՝ շեշտելով, որ Հայաստանի իշխանությունների կողմից մինչ օրս հստակ քաղաքական գնահատականներ չեն հնչել:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ ավելի լավ է Բելառուսի պես բռնապետություն, քան Ուկրաինայի պես ժողովրդավարություն: Նա այս մասին ասել է Սուրբ Ծննդի օրը եկեղեցի այցի ժամանակ, փոխանցում է ԲելՏԱ-ն:
ՆԳՆ-ից հայտնում են՝ հունվարի 3-ին մայրաքաղաքի քրեական ոստիկանները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով պարզել են, որ հունվարի 1-ին օտարերկրյա երեք քաղաքացի ապօրինի մտել են Այգեկցու փողոցի տներից մեկը, ծեծել համերկրացի 27-ամյա երիտասարդին, հափշտակել 200 հազար դրամ և դիմել փախուստի։
Հյուսիսատլանտյան դաշինքը Բալթիկ ծով կուղարկի մոտ տասը նավ, որոնք կստանձնեն ստորջրյա ենթակառուցվածքների պաշտպանությունը։ Այդ մասին տեղեկացնում է «Lenta.ru»-ն։
Վրաստանում 2025 թվականի հունվարի 1-ից պատգամավորների աշխատավարձերը կբարձրանան։
Միացյալ Թագավորության McDonald’s-ի ավելի քան 700 նախկին և ներկա աշխատակիցներ միացել են արագ սննդի ցանցի դեմ աշխատավայրում ոտնձգությունների դեմ բողոքին։ Այդ մասին հայտնել է Leigh Day իրավաբանական ընկերությունը:
Դեպքի փաստով ոստիկանության Սևանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որից հետո էլ օպերատիվ տեղեկություններով պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել հունվարի 4-ին, Կոտայքի մարզի Հրազդան խոշորացված համայնքի Վանատուր թաղամասում գործող «Ադամ» հանդիսությունների սրահի մոտ։
«Մեր նախկին սպայակազմին եմ դիմում. բոլորիդ ասում եմ՝ ճշմարտությունը բարձրաձայնե՛ք, Տիրանով չի ավարտվելու ոչինչ, Փաշինյանը հասնելու է՝ կալանավորելու է նաև այլ արժանավոր գեներալի՝ Օնիկ Գասպարյանին։ Այս նախընտրական տարում Փաշինյանը մոտ 15-20 հոգու «փռելու է ասֆալտին», սա ռեպրեսիաների՝ աղմկոտ ձերբակալությունների, մասկի-շոուների տարի է լինելու։ Փաշինյանն այս տարի նաև ՀԱՊԿ-ից դուրս գալու ծիսական արարողություն կսկսի»։
Ֆինլանդիայի և Գերմանիայի միջև ստորջրյա հեռահաղորդակցության C-Lion1 մալուխը, որը վնասվել էր դեկտեմբերին, վերանորոգվել է։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է ֆիննական Cinia Oy օպերատորը։
Հունվարի 7-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Արարատի և Աբովյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով դատավորների կոլեգիայի անդամ Անար Ռզաևին՝ հայտնել են, որ Բաքվում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով դատական նիստը կմեկնարկի հունվարի 17-ին՝ շեշտելով, որ գործով մեղադրյալները 15-ն են։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին:
Դեկտեմբերի 30-ից հունվարի 7-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3450 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 196 մեքենա։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։
Մոտ 20 օրից նշվելու է ՀՀ ԶՈւ կազմավորման 33-րդ տարեդարձը: Հնարավոր է՝ բանակի օրը Նիկոլ Փաշինյանն այցելի «Եռաբլուր», և ոչինչ, որ օրեր առաջ հերթական անգամ «Եռաբլուրում» հանգչող հերոսներին «կռվացնում էր» կենդանի հերոսների կամ հարկ վճարողի հետ:
2025 թվականի հունվարի 7-ին մեկնարկած շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ձմեռային զորակոչի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունը զորակոչիկների ծնողներին, հարազատներին և ընկերներին հորդորում է զերծ մնալ ապօրինի գործողություններից
Ինչպե՞ս են Հայաստանում վերաբերվում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, ի՞նչ են մտածում ռուս-ուկրաինական հակամարտության մասին, ո՞ւմ են վստահում և ինչի՞ համար են անհանգստանում։
Հրդեհի հետևանքով տուժածներ չկան։
Երեկոյի գլխավոր մենամարտում կխաղարկվի նաև WBA Ասիայի չեմպիոնական գոտին, որի ժամանակ կմրցեն Ռուսաստանը ներկայացնող Պավել Սոսուլինն ու Ֆիլիպինցի Կառլո Բակարոն։
Ուկրաինայի տարածքով գազի տարանցման դադարեցումը բացասաբար կանդրադառնա Եվրոպայում վառելիքի այս տեսակի թանկացման վրա։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին ասել է Սլովակիայի արտգործնախարար Յուրայ Բլանարը։
Վրաստանում վերջին տարիների պրակտիկայի նման, այս տարվա հունվարի 1-ից պետական հատվածի աշխատողների աշխատավարձը կրկին կավելանա ընդամենը 10 տոկոսով։
Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Տիբեթի ինքնավար մարզում 6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 126-ի, 188-ը՝ վիրավորվել են։ Այդ մասին տեղեկացնում է «Սինխուա» գործակալությունը։
Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Ռուբեն Սողոյանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Աբդ Ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդին։ Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ-ն իր ֆույսբուքյան էջում։
Հայաստան-Սփյուռք հարաբերություններում առկա անջրպետի մասին հաճախ են բարձրաձայնում՝ ինչպես հայաստանյան, այնպես էլ՝ սփյուռքյան տարբեր շրջանակներ՝ մեղադրելով Հայաստանի գործող իշխանություններին․ նշում են՝ այս իշխանությունները փորձում են հնազանդեցնել Սփյուռքը, լռեցնել հայոց պահանջատիրությունը։
Ամերիկյան Meta ընկերությունը կդադարեցնի փաստերի ստուգման ծրագիրը և կվերացնի խոսքի սահմանափակումները՝ Facebook-ում, Instagram-ում և Meta-ի այլ հարթակներում ազատ արտահայտվելու հնարավորությունը վերականգնելու համար, գրում է Fox News-ը` վկայակոչելով Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգին:
Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում տեխնիկական պատճառներով շտապ վայրէջք կատարած UTair ավիաընկերության Սանկտ Պետերբուրգ-Սամարկանդ չվերթի ուղևորներն ու անձնակազմը չեն տուժել։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Այսօր՝ հունվարի 7-ին Սև, Էգեյան և Միջերկրական ծովերում Թուրքիան մեկնարկում է «Mavi Vatan» (Կապույտ հայրենիք-թարգմ.) զորավարժությունը:
Դատախազը 2025 թվականի հունվարի 7-ին հաստատել է Արարատի մարզում կենդանու նկատմամբ առանձին դաժանություն դրսևորած անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել իրավասու դատարան: Այս մասին հայտնում են ՀՀ Դատախազությունից։
Ծաղկեպսակի զետեղումից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ։
Բա որ ձեր ղեկավարը Շենգավիթի ոստիկանապետը չէ, ինչի՞ էիք իրեն զեկուցում. պաշտպանը՝ վկա ոստիկանին