Բաժիններ՝

Դատախազը դատարան է հանձնել Արարատի մարզում կենդանու նկատմամբ առանձին դաժանություն դրսևորած անձի վերաբերյալ քրգործը

Դատախազը 2025 թվականի հունվարի 7-ին հաստատել է Արարատի մարզում կենդանու նկատմամբ առանձին դաժանություն դրսևորած անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել իրավասու դատարան: Այս մասին հայտնում են ՀՀ Դատախազությունից։

«Հիշեցնենք, որ դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 27-ին հանրային քրեական հետապնդում էր հարուցել վերոնշյալ անձի նկատմամբ այն արարքի համար, որ նա կազմակերպել, ղեկավարել և անմիջականորեն մասնակցել է կատվի նկատմամբ՝ մեկ այլ անձի հետ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ դաժան վերաբերմունք դրսևորելու գործողություններին, որոնք արտահայտվել են առանձին դաժանությամբ:

Անձի հետ խմբի կազմում հանցանք կատարած և ինքնությունը չպարզված այլ անձի վերաբերյալ վարույթն անջատվել է, նշանակվել է դատատեսաձայնագրային փորձաքննություն»,–ասված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031