Բաժիններ՝

Տոնական օրերին Հայաստանում հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 585, առանց վարորդական իրավունքի՝ 1080 անձ

Դեկտեմբերի 30-ից հունվարի 7-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3450 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 196 մեքենա։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։

Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 275, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 364 անձ։

Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 21, չամրակապված վարելու՝ 599, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 251, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 109, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 112 և 1086 այլ իրավախախտումներ։ 136 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 246-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 40-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, 163-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 94 անձ։

Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 11955 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 326 տրանսպորտային միջոց։

Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 310, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 716 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 65, չամրակապված վարելու՝ 2074, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 249, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 348, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 34, արագության գերազանցման՝ 1220 և 3566 այլ իրավախախտումներ։

458 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1958-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 532-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 8-ը՝ բեռնատարներ, 192-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 47 անձ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս