Թուրքիայում մեկնարկել է «Mavi Vatan» ռազմածովային զորավարժությունը
Այսօր՝ հունվարի 7-ին Սև, Էգեյան և Միջերկրական ծովերում Թուրքիան մեկնարկում է «Mavi Vatan» (Կապույտ հայրենիք-թարգմ.) զորավարժությունը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Զորավարժությունը տևելու է 10 օր: Դրանում ներգրավված են 90 նավ և 50 օդային տեխնիկա:
Թուրքիայի ռազմածովային շտաբի պետ կոնտր-ծովակալ Քենան Քաան Թյուրքքանը նշել է, որ զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի զինված ուժերի զորավարժությունների ծրագրի համաձայն՝ այն որակելով «Ռամզածովային ուժերի հրամանատարության կողմից իրականացվող իրական վարժանք»: