Վրաստանում կենսաթոշակը կավելանա 35 լարիով, խորհրդարանականների աշխատավարձը՝ 7000-ով

Վրաստանում 2025 թվականի հունվարի 1-ից պատգամավորների աշխատավարձերը կբարձրանան։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Խորհրդարանի նախագահի աշխատավարձը 6740 լարիից կհասնի 14.600 լարիի:

Խորհրդարանի նախագահի առաջին տեղակալի աշխատավարձը 6400 լարիից կհասնի 13.432 լարիի, իսկ խորհրդարանի փոխնախագահինը՝ 6340 լարիից` 13.140 լարիի։

Խորհրդարանական հանձնաժողովի նախագահի և խմբակցության նախագահի աշխատավարձը 5540 լարիից կդառնա 12.556 լարի, Հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալինը և խմբակցության նախագահի առաջին տեղակալինը՝ 4800 լարիից կդառնա մինչև 12.410 լարի։ Կոմիտեի նախագահի տեղակալի աշխատավարձը 4740 լարիից կդառնա 11.972 լարի։

Խորհրդարանում պաշտոնյա չհանդիսացող պատգամավորի աշխատավարձը 4624 լարիից կդառնա 11.680 լարի։

Հունվարի 1-ից Վրաստանում բարձրանում են նաև թոշակները, բայց աննկատ չափով։

Մասնավորապես, 70 և բարձր տարիքի կենսաթոշակառուների կենսաթոշակը կբարձրանա 35 լարիով՝ կազմելով 450 լարի։ Լեռնային բնակավայրերի նույն կատեգորիայի կենսաթոշակառուների կենսաթոշակը կկազմի 540 լարի։

Մինչև 70 տարեկան անձանց կենսաթոշակները, համաձայն կառավարության ծրագրի, նույնպես կբարձրանան 35 լարիով, կկազմեն 350 լարի, իսկ լեռնային բնակավայրերում՝ 420 լարի։

35 լարիով ավելանում է նաև հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական նպաստը։

Տեսանյութեր

Լրահոս