Հայաստանը խորը քաղաքական ճգնաժամ է ապրում
Ինչպե՞ս են Հայաստանում վերաբերվում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, ի՞նչ են մտածում ռուս-ուկրաինական հակամարտության մասին, ո՞ւմ են վստահում և ինչի՞ համար են անհանգստանում։
Հայաստանում 2024 թվականը նշանավորվեց մի շարք իրադարձություններով. Գլխավորը Տավուշի մարզում հայկական տարածքների հանձնումն էր ադրբեջանցիներին, որից հետո սկսվեցին բողոքի ցույցեր։ Ադրբեջանի հետ խոստացված «խաղաղությունը» այդպես էլ չստորագրվեց, սակայն հայ հասարակությունն ավելի շուտ պատերազմի է սպասում, քան խաղաղության:
Բոլոր սոցհարցումները ցույց են տալիս, որ Հայաստանը խորը քաղաքական ճգնաժամ է ապրում։ Դա ցույց է տալիս նաև Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրի ամենամյա հետազոտությունը, որը փորձել է չափել հայերի վերաբերմունքը ԵՄ-ի և այլ կազմակերպությունների նկատմամբ, բայց միևնույն ժամանակ բացահայտել է հասարակության լիակատար ապատիան և անվստահությունը իշխանությունների նկատմամբ։
Հրապարակման պատրաստեց 168.am-ը
Աղբյուրը՝ Rybar.ru