Այսօր՝ օգոստոսի 12-ին Փարիզ-Երևան չվերթով հայրենիք կվերադառնա Հայաստանի օլիմպիական պատվիրակությունը։
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը կարգադրել է Մերձավոր Արևելք ուղարկել ԱՄՆ ռազմածովային ուժերի Georgia ատոմային սուզանավը, ինչպես նաև արագացնել Abraham Lincoln ավիակրի տեղափոխումը։ Այս մասին օգոստոսի 11-ին հայտնել է Պենտագոնի մամուլի ծառայությունը։
«Իրանում ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանության և դրանից հետո սպասվելիք հնարավոր հակահարվածի պայմաններում, իրանական շրջանակներում կրկին ակտիվացել են Արցախի օկուպացված հատվածներում իսրայելական գաղտնի ռազմական օբյեկտների տեղակայման և իրական սպառնալիքներ պարունակելու հանգամանքի քննարկումները:
Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցույթն անցկացնելու նպատակով ձևավորված ժամանակավոր մրցութային հանձնաժողովն այսօր ամփոփել է թեկնածուների փաստաթղթերի ընդունման գործընթացը։
Օգոստոսի 12-ին, տեղական ժամանակով ժամը 2.02-ին, Հայաստանի Հանրապետության Մարտունի քաղաքից 9 կմ հյուսիս-արևմուտք 10 կմ խորության վրա գրանցվել է 4,2 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնում, ըստ MSK-64 սանդղակի, կազմել է 5-6 բալ: Այն զգացվել է Գեղարքունիքի մարզում՝ 5 բալ, Կոտայքի մարզում՝ 4 բալ և Երևան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։ Երկրաշարժին հաջորդել է 1 մագնիտուդից փոքր 10 հետցնցում (օգոստոսի 12-ի ժամը 10.00-ի դրությամբ):
Ռուսաստանի Կուրսկի մարզի Բելայայի շրջանում իրավիճակը լարված է, իշխանությունները բնակչությանը կամավոր տարհանման կոչ են արել։ Այս մասին Telegram-ում գրել է շրջանի ղեկավար Նիկոլայ Վոլոբուևը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դատապարտել է Մոսկվայի վերջին մահացու հարձակումը Կիևի խաղաղ բնակավայրերի վրա և հորդորել իր արևմտյան դաշնակիցներին՝ վերացնել զենքի կիրառման սահմանափակումները Ռուսաստանի խորքում։
Ավելի քան 1700 հայկական բեռնատարներ ռուս–վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետով անցնելու էլեկտրոնային հերթի մեջ են գտնվում: Այս մասին հայտնում է Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնի կայքը։
Երեկ՝ օգոստոսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։10-ի սահմաններում Երևանի բնակիչ 28-ամյա Վալերի Ա․-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Ավշար գյուղի Խորենացի փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և կողաշրջված վիճակում հայտնվել ջրատարի մեջ։
«Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունն, անհանգստություն և խորը մտահոգություն հայտնելով Իրաքի տարածքում ապրող եզդիների կյանքի և անվտանգության համար, նամակ է հղել Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղարին՝ կոչ անելով դատապարտել եզդի ժողովրդի դեմ ուղղված ատելության հռետորաբանությունը և ռազմավարական միջոցներ մշակել այն դադարեցնելու ու Իրաքում եզդի ժողովրդի իրավունքների և անվտանգության պաշտպանությունն ուժեղացնելու ուղղությամբ։
Հունաստանում անտառային հրդեհները տարածվել են Աթենքի հյուսիսում, կրակի բոցերի բարձրությունը հասնում է մինչև 25 մետրի։ Հազարավոր մարդիկ տարհանվել են։ Այս մասին հաղորդում է BBC-ն։ Ըստ հրշեջ ծառայության՝ Վառնավաս քաղաքում այրվում են տներ։ Հրշեջները տարհանել են մարդկանց, որոնք 20-25 մեքենաներով փորձել էին փախչել հրդեհներից, սակայն հայտնվել էին ծուղակում։ Օգոստոսի 10-ից Հունաստանում 40 հրդեհ է բռնկվել, որոնցից […]
Ադրբեջանցի հովիվը պայթել է ականի վրա Նախիջևանում՝ Հայաստանի հետ սահմանի մոտ. այս մասին հայտնում են տեղի ԶԼՄ-ները՝ հղում անելով Ադրբեջանի գլխավոր դատախազությանը։
Բուլղարիայի Բլագոևգրադ քաղաքում օգոստոսի 5-11-ն անցկացված 31-րդ Միջազգային մաթեմատիկական ուսանողական օլիմպիադայում (International Mathematics Competition) հայաստանյան մասնակիցները նվաճել են 4 ոսկե և 1 արծաթե մեդալ:
Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների ընթացքում Գազայի հատվածում զոհվել է շուրջ 39 800 պաղեստինցի։
Վճիռն ուժի մեջ է մտել 2024 թվականի մարտի 21-ին:
12-ամյա շախմատիստ Գաբրիելա Հարությունյանը կմասնակցի շախմատի Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանը։
Զարիֆը հայտարարել էր, որ նոր նախագահը պատրաստակամ է վերականգնել Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը։
«Human Rights Watch»-ը (HRW) հայտարարություն է տարածել Թուրքիայում «Instagram» սոցիալական կայքի արգելափակման վերաբերյալ։
Այս պահին Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները գտնվում են կենտրոնում։
«Toyota»-ն ոչ թե վթարի արդյունքում է վնասվել, այլ երբ բեռնատարը կողաշրջվել է, բեռնատարում բարձված ցորենի պարկերը թափվել ու հարվածել են «Toyota»-ին։
Կրասնայա Յարուգայի շրջկենտրոնը 45 կմ է հեռու Կուրսկի մարզի Սուջայի շրջանից, որտեղ օգոստոսի 6-ից մարտեր են ընթանում սահմանն անցած ուկրաինական ուժերի դեմ։
Վրաստանն ու Ադրբեջանը գտնվում են Իրանին շատ մոտ, նրանց տարածքում ապրում են իրանցիներ, իսկ Ադրբեջանն ընդհանուր սահման ունի իսլամական հանրապետության հետ։
Տուժածների մասին տվյալներ չեն ստացվել։
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.34 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.45 դրամ:
Ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում ՌԴ-ի վերահսկողության տակ անցած Զապորոժիեի ատոմակայանում հրդեհ է բռնկվել, որի համար Մոսկվան և Կիևը մեղադրում են մեկը մյուսին։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:34-ին, մարվել՝ 21:20-ին:
9 քաղաքացի անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը
Այս երկու որովայների սեփականատերն են Վահե Ղալումյանն ու Հայկ Ղալումյանը։ Նրանք եղբայրներ են, որոնցից մեկը Նիկոլ Փաշինյանի քավորն է։