
Հունգարական «MOL»-ի և «Turkish Petroleum»-ի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

Հունգարական «MOL»-ի և «Turkish Petroleum»-ի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, ըստ որի կողմերը միմյանց կփոխանցեն իրենց փորձի, տեխնիկայի ու առևտրի վերաբերյալ գիտելիքներ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նշվում է, որ համագործակցությունը ներառում է Կասպից ծովի շրջանում, Թուրքիայում, Հյուսիային Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում, Կենտորնական և Արևելյան Եվրոպայում նավթի ու գազի հետախուզման, ոլորտի զարգացման և արտադրական նախագծերին համատեղ մասնակցություն։
Կողմերը ուրախությամբ նշել են, որ այս նոր ռազմավարական համագործակցությունը նոր մակարդակի է հասցնում ընկերությունների համագործակցությունը միջազգային հետախուզական ու արտադրական նախագծերի վրա 10 տարի համատեղ աշխատելուց հետո։
«Գազի ու նավթի ոլորտում հետախուզման համագործակցությունը հանդիսանում է դարպաս, որը էլ ավելի կընդլայնի մեր կատարած աշխատանքները ու կնպաստի Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայում էներգիամատակարարման անվտանգությանը և մրցունակությանը։ Աշխարհաքաղաքական անորոշության և արագ փոփոխությունների այս ժամանակներում ռազմավարական գործընկերություններն ավելի արժեքավոր են, քան երբևէ»,- հայտարարել են կողմերը։