«Ագրեսիայի վտանգը հնարավոր է կանխել, բայց դա համառ ու նվիրված աշխատանք է պահանջում». Տաթև Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը տելեգրամի իր ալիքում գրել է․

«Շարունակելով այս թեման նպատակահարմար է համարում հիշեցնել վերոնշյալ իշխանամետ փորձագետի մեկ այլ հարցազրույց, որը նա տվել է 2023 թվականի օգոստոսին՝ ասելով՝ «Խաղաղությունը պարտադրող գործողություն պետք է սկսենք՝ սեպտեմբերին»։ Դա Արցախի դեմ սկսած ագրեսիայի մեկ ամիս առաջ է եղել։ Ինչու՞ եմ դա նշում, քանի որ կարևոր է ճիշտ ու ժամանակին գնահատել Բաքվից եկող վտանգավոր ազդակները՝ հակաքայլեր ձեռնարկելու ու ագրեսիվ գործողությունները կանխելու նպատակով։

Ջայլամի պես գլուխներս հողի տակ մտցնելով, ոչինչ չտեսնելով ու հակաքայլեր չձեռնարկելով մենք ագրեսիան չենք կանխելու, այլ ճիշտ հակառակը՝ լինելու ենք անպատրաստ ու շատ ավելի խոցելի։ Ինքս շարունակում եմ մնալ այն կարծիքի, որ մենք դեռևս գործ ունենք Ադրբեջանից եկող ուժի սպառնալիքի քաղաքականության հետ, իսկ ագրեսիայի վտանգը հնարավոր է կանխել, բայց դա համառ ու նվիրված աշխատանք է պահանջում․․․»:

Տեսանյութեր

Լրահոս