
Առջևում ծանր ձմեռ է, պետք է շարունակենք օգնել Ուկրաինային, մինչև որ նա հաղթի. Բայդեն

Առջևում ծանր ձմեռ է, պետք է շարունակենք օգնել Ուկրաինային, մինչև որ նա հաղթի և արդար խաղաղություն հաստատվի. այս մասին Բեռլինում հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:
Նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն շարունակում է ուժեղ և առավել քան երբևէ համախմբված մնալ:
«Մենք ջանք չեն խնայում՝ ապահովելու Ուկրաինայի գերայությունն ու Պուտինի ձախողումը: Առջևում դժվար ձմեռ է, չենք կարող դեպի հետ քայլ անել, պետք է շարունակենք մեր աջակցությունն Ուկրաինային, մինչև որ նա հաղթի, հաստատվի արդար և կայուն խաղաղություն», – ասել է նա: