Բաժիններ՝

Վրաստանի կառավարության ձեռնարկած քայլերը փաստացի հանգեցնում են ԵՄ-ին անդամակցության գործընթացի կասեցմանը. Մակրոն

Մենք մտահոգված ենք Վրաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ. կառավարության ձեռնարկած քայլերը փաստացի հանգեցնում են ԵՄ-ին անդամակցության գործընթացի կասեցմանը. այս մասին, interpressnews.ge կայքի փոխանցմամբ, Եվրոպական խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Վրաց ժողովուրդն առաջիկա օրերին պետք է կատարի իր ընտրությունը», – ասել է Մակրոնը՝ նկատի ունենալով հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները:

Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին իր հերթին ասել է, որ «եթե իշխանությունը չփոխի իր քաղաքական գիծը, Վրաստանն էլ ավելի շատ կկորցնի»:

«Եթե դուք՝ վրացիներդ, ձեր քվեներով որոշեք չշարունակել ԵՄ անդամակցության ճանապարհը, ապա Վրաստանը կկորցնի ամբողջական ֆինանսական աջակցությունը, որը նախատեսված է ԵՄ-ին անդամակցելուց առաջ ընկած ժամանակահատվածի համար։ Այդ դեպքում Վրաստանը կկորցնի այն բոլոր գումարները, որոնք ստանում են ԵՄ նոր անդամները, հատկապես ցածր տնտեսական զարգացում ունեցող երկրները», – ասել է ԵՄ դեսպանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս