Ադրբեջանը սպառնում է Հայաստան ներխուժել. Միրզոյանի այցը Թուրքիա նպատակ ունի դա զսպել. Արմեն Մանվելյան
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 18-ին Ստամբուլում մասնակցեց «3+3» (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, ՌԴ, Իրան, Թուրքիա) տարածաշրջանային խորհրդակցական հարթակի երրորդ հանդիպմանը, որին մասնակցում էին նաև Ռուսաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները. Վրաստանը հերթական անգամ բոյկոտել էր այս հարթակը։
Ստամբուլում Միրզոյանը նաև երկկողմ հանդիպումներ է ունեցել. ընդգծենք, որ ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը կհանդիպի մասնակից երկրների ԱԳ նախարարների հետ:
Նշենք, որ «3+3» ձևաչափն Արցախի 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի նախաձեռնած և Ռուսաստանի աջակցությունը ստացած տարածաշրջանային համագործակցության ձևաչափ է, ինչը ենթադրում է հարավկովկասյան երեք երկրների՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի երեք տերությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցություն՝ տարածաշրջանում։
168TV–ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով Արարատ Միրզոյանի՝ Ստամբուլ կատարած այցի գլավոր նպատակի մասին, «Հայաքվե» նախաձեռնության անդամ, պատմական գիտությունների թեկնածու Արմեն Մանվելյանը շեշտեց՝ Թուրքիային սիրաշահելու հարց է դրված այն պարագայում, երբ ՀՀ այս իշխանությունը ձախողել է իր հարաբերությունները բոլոր գործընկերների՝ Ռուսաստանի, Արևուտքի, Իրանի հետ։
«Այս իշխանությունը չի հասկանում միջազգային հարաբերությունների արդի դինամիկան և գնում է մոլորությունների հետևից։ Եկեք անկեղծ լինենք. այս մարդիկ 6 տարի է՝ իշխանության են և այդքան տարի խոսում են պետական կառավարման տարբեր ոլորտներում հեղափոխություններ անելու մասին, սակայն բոլոր ուղղություներում արձանագրել են ձախողումներ, հետևաբար՝ ի՞նչ կարելի է ակնկալել հիմա 3+3 հարթակում Հայաստանի իշխանության մասնակցությունից, երբ Թուրքիան շարունակում է պնդել, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի, իրենց համար առաջնայինն Ադրբեջանի շահն է, իսկ այդ շահին պետք է զոհաբերվի հայկական շահը»,– ասաց Արմեն Մանվելյանը։
Պատմական գիտությունների թեկնածուն վստահեցրեց՝ որքան էլ Ստամբուլում կայացած հանդիպումից հետո մասնակից պետությունների ԱԳ ախարարները համատեղ հայտարարություն ընդունեն՝ երկրների տարածքային ամբողջականության հարգման՝ իրենց պատրասակամության մասին, միևնույն է՝ գետնի վրա, իրականության մեջ, այդ տարածքային ամբողջականություն ասվածը հենց Հայաստանի պարագայում խախտվել է, խախտվում է, և Սյունիքում ևս պատրաստվում են խախտել։
«Իրական քաղաքականությունը մենք տեսնում ենք գետնի վրա։ Ադրբեջանն ուղղակիորեն սպառնում է Հայաստան ներխուժմամբ՝անընդհատ զորավարժություններ կազմակերպելով թե՛ Նախիջևանում, թե՛ Արցախի օկուպացված տարածքներում։
Զորաբվարժությունները տեղի են ունենում առանց դադարի, իսկ այն երկրները, որոնք պատրաստվում են խաղաղության գնալ, զորավարժություններ չեն անում՝ առանց ընդհատումների։ Ադրբեջանը պատրաստվում է գործողությունների, և Արարատ Միրզոյանի այցը Թուրքիա՝ նպատակ ունի Թուրքիային սիրաշահելով ինչ-որ ժամանակավոր դադար կամ խաղաղություն ստանալ։ Հետևապես, մենք կանգնած ենք մեծագույն վտանգի առաջ. Ադրբեջանը պատրաստվում է ռազմական գործողությունների՝ ստիպելու Հայաստանին կնքել ստորացուցիչ պայմանագիր՝ Սյունիքով միջանցք բացելուց հետո»,- ասաց Մանվելյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։