Ոսկու համաշխարհային խորհրդի տվյալների հիման վրա РИА Новости-ի հաշվարկների համաձայն, համաշխարհային ոսկու պաշարների ավելի քան 20%-ը տնօրինում են BRICS երկրները, որոնց մեջ ամենամեծ մասը պատկանում է Ռուսաստանին ու Չինաստանին։
Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 07:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 45-ամյա Կարո Է.-ն իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 69 կմ հատվածում մերկասառույցի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել անտառում՝ ծառեր մեջ։
էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը շնորհավորանք է հղել գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ․
ԱՄՆ-ն հետաքննում է Իրանի դեմ հակահարված տալու Իսրայելի ծրագրերի վերաբերյալ գաղտնի հետախուզական տվյալների արտահոսքը, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
Ադրբեջանը Ղարաբաղում արեց մի գործողություն, որի տակ ինքն ուներ առնվազն 3-4 ՄԱԿ-ի բանաձև, «Ազատության» հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Այս գիշեր Երևանի տարբեր հատվածներում, այդ թվում աղբամանների վրա, փակցվել են Սահմանադրական դատարանի այն դատավորների նկարները, որոնք կայացրել են չարաբաստիկ որոշումը, համաձայն որի, Անկախության հռչակագրի դրույթները ՀՀ Սահմանադրության մեջ համարվելու են իրավական ուժ չունեցող։
Օդեսայի մոտ՝ Չերվոնի Խուտոր և Թաիրովո գյուղի միջև մայրուղու վրա, Tesla մեքենայի կողքին հայտնաբերվել է գործարար Գենադի Բեյբությանի դին, հայտնում է ura.news կայքը:
Մեծ քանակությամբ կոֆեինի օգտագործումն եռակի անգամ մեծացնում է գլաուկոմայի ռիսկն աչքի բարձր ճնշման գենետիկ հակվածություն ունեցող մարդկանց մոտ։ Մաունթ-Սինայ բժշկական կենտրոնի Իկանա բժշկական դպրոցի գիտնականների այս բացահայտման վերաբերյալ ուսումնասիրությունը հրապարակվել է Ophthalmology ամսագրում:
Մոլդովայում այսօր նախագահական ընտրություններ ե, ինչպես նաև և սահմանադրական հանրաքվե։ Բոլոր ընտրատեղամասերը բացվել են ժամանակին և առանց միջադեպերի, ճեպազրույցում ասել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Անժելա Կարամանը։
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 01:05-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Տանձավեր գյուղի ցուցանակի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ։
Խնդրում ենք չանհանգստանալ։
Իսրայելի քաղաքական գործիչները շաբաթ երեկոյան իրենց հռետորաբանությունն ուղղել են Իրանի դեմ՝ խոստանալով, որ Թեհրանը «բարձր գին կվճարի» վարչապետ Բենիամին Նեթանյահուի տան վրա լիբանանյան «Հեզբոլլահի» անօդաչուի հարվածի համար, գրում է Times of Israel-ը։
«Նիկոլ Փաշինյանը ցանկանում է ամեն գնով մի թուղթ ստանալ Ալիևից՝ վրան գրված՝ Խաղաղություն, որպեսզի սպասվող ընտրություններին կարողանա այդ թուղթը վաճառել հայ հասարակության վրա՝ ձայներ ստանալու նպատակով։ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է մինչև 2050 թվականն իշխել և դառնալ Աթաէրմենի՝ Աթաթուրքի օրինակով՝ իր հռչակած նոր Հայաստանում»:
«Ուկրաինայի ուղղափառ եկեղեցի» պառակտիչ կազմակերպության կողմնակիցները կրկին հարձակվել և գրավել են Չերկասիի կանոնական Ուկրաինական ուղղափառ եկեղեցու տաճարը, եկեղեցու ծխականների և հոգևորականների շրջանում կան տուժածներ. կիրառված արցունքաբեր գազի պատճառով շատերը եղջերաթաղանթի այրվածքներ են ստացել: Միտրոպոլիտ Թեոդոսիոսը ուղեղի ցնցում և այրվածք է ստացել։ Ոստիկանությունը մեկնել է դեպքի վայր, բայց չի խանգարել ջարդարարներին, սակայն հարուցվել է քրեական գործ «խուլիգանություն» հոդվածով։
Հայաստանը միջազգային իրավունքի, իր ինքնիշխանության եզրագծին եկել և կանգնել է և այլևս զիջումների տեղ չունի. այս մասին «Ազատությանը» տված հարցազրույցում ասել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։
Նշված ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 1 տեղամաս:
Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է Արցախի կարգավիճակն Ադրբեջանի կազմում կանխորոշող որևէ փաստաթուղթ չստորագրել։ Արցախի օկուպացիան ՀՀ իշխանությունների կողմից չի արձանագրվել, չի դատապարտվել, ընդհակառակը՝ լեգիտիմացվում է։ Այդ մասին հայտարարություն է տարածել «ՀայաՔվե» նախաձեռնությունը․
Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:
Վարորդի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր, իսկ ուղևորինը միջին ծանրության։
Սոթքում ձմեռը սպասվածից շատ շուտ եկավ, հայտնում է Սոթքի համայնքապետ Սևակ Խաչատրյանը։
Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքականի անդամ Էլիդա Քոչարյանը երկրորդ տարին անընդմեջ դարձավ Եվրոպայի Մ22 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր:
Նշենք, որ Ռուսաստանը բազմիցս մտահոգություն է հայտնել իր արևմտյան սահմանների մոտ ՆԱՏՕ-ի աննախադեպ ակտիվության առնչությամբ։ Կրեմլն ավելի վաղ հայտարարել էր, որ կարձագանքի «պոտենցիալ վտանգ ներկայացնող գործողություններին»։
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։
Հոկտեմբերի 20-ի ցերեկը, 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Ոսպի վրա սառը ջուր լցրեք, և թողեք մնա 12 ժամ: Այնուհետև ջուրը թափեք, ոսպի վրա 1,5 լիտր սառը ջուր լցրեք, հասցրեք եռման աստիճանի և թույլ կրակի վրա 1 ժամ եփեք, վերջում աղ արեք:
Ինչո՞ւ առաքելահաստատ եւ աւանդական եկեղեցիներում կանայք չեն կարող ստանալ քահանայութեան աստիճան: Ֆէմինիստական շարժումները վերջին ժամանակներում քրիստոնէական եկեղեցուն առաջադրում են կանանց քահանայագործութեան խնդիրը: Հայ եկեղեցին միշտ ժխտական պատասխան է տուել այս հարցին, մինչդեռ Անգլիկան եկեղեցին, բողոքական եւ այլ կրօնական հաստատութիւններ կանանց թոյլատրում են ձեռնադրուել:
Աճուրդի է հանվել Ferrari մեքենան, որով 55-ամյա լեգենդար Ֆորմուլա 1-ի 7-ակի չեմպիոն, գերմանացի լեգենդար ավտոարշավորդ Միխայել Շումախերը անցկացրել է իտալական թիմի կազմում իր վերջին մրցաշրջանը։
Սուրճը փոքր քանակությամբ օգտակար է, բայց չափից շատ օգտագործելու դեպքում առիթմիա է առաջացնում. այս մասին զգուշացրել է բժիշկ Տատյանա Մաերենկովան։ Նա gazeta.ru-ի հետ զրույցում նշել է սուրճի այն չափաբաժինը, որն անվտանգ է սրտի և ոսկորների համար։
«Ծնվել է Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Ռադիկ Հովակիմյանի եղբայրը», «Ծնվել է 44-օրյա պատերազմի հերոս Հարութ Հովհաննիսյանի քույր Նարեն», «Ծնվել է 44-օրյա պատերազմի նահատակ-հերոս Գաբրիել Ավետիսյանի քույրը», «Ծնվել է Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոս Նարեկ Ասատուրյանի եղբայրը՝ Լեոն», «Ծնվել է 44-օրյա պատերազմի անմահ հերոս Արշամ Մանուկյանի քույրը», «Ծնվել են 44-օրյա պատերազմի հերոս Լևոն Մարտիրոսյանի զույգ քույրերը»․․․