
Իրանը և Պակիստանը պայմանավորվել են վերացնել առևտրային խոչընդոտները

Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Մոհամմադ Աթաբակը հայտարարել է, որ Թեհրանը և Իսլամաբադը պայմանավորվել են խթանել կապերը՝ վերացնելու առևտրային խոչընդոտները:
Այս մասին հայտնում է IRNA–ն։Երկու երկրների առևտրային կազմակերպությունները լիովին պատրաստ են իրագործել այս որոշումը՝ վերացնել առևտրային խոչընդոտները:
Նախատեսվում է, որ Պակիստանի առևտրի նախարար Ջամ Քամալ Խանը առաջիկա երկու ամսում կայցելի Թեհրան՝ համաձայնության հասնելու ազատ առևտրի ցուցակի վերջնականացման հարցում: Աթաբակն ասել է, որ երբ երկրների միջև ազատ և արտոնյալ առևտուր հաստատվի, որոշ մաքսատուրքեր կնվազեցվեն: