
Հարավային Կովկասի դեմքը փոխվում է դեպի կայուն խաղաղություն. Էրդողան

Ստամբուլում հոկտեմբերի 18-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տարածաշրջանային խորհրդակցական հարթակի («3+3») նախարարական հանդիպման շրջանակներում ընդունել է հարթակին մասնակցող՝ Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի արտաքին գործերի նախարարներին:
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան մեծ նշանակություն է տալիս 3+3 հարթակին, որը ստեղծվել է տարածաշրջանի խնդիրները երկխոսության միջոցով լուծելու տեսլականի հիման վրա։
Նա գոհունակություն է հայտնել, որ «Հարավային Կովկասի դեմքը փոխվում է դեպի կայուն խաղաղություն»։
Էրդողանը միաժամանակ հավելել է, որ ՄԱԿ-ի կողմից Իսրայելին զենքի էմբարգոն կասեցնելու արդյունավետ քայլ կլինի, և Թուրքիան կշարունակի դա անել: