
Թուրքիայի 2025թ. բյուջեն կկազմի 14,7 տրիլիոն լիրա

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն անցկացրել է 2025 թվականի Կենտրոնական կառավարության բյուջեի մասին օրենքի առաջարկի տեղեկատվական ժողովը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նա նշել է, որ 2025 թվականի կենտրոնական կառավարության բյուջեում կանխատեսվում է, որ բյուջեի ծախսերը կկազմեն 14 տրիլիոն 731 միլիարդ լիրա, իսկ եկամուտները՝ 12 տրիլիոն 800 միլիարդ լիրա։ Ըստ այդմ՝ Թուրքիայի 2025-ի բյուջեն կկազմի 14,7 տրիլիոն լիրա։
Ըստ Յըւլմազի՝ օրինագիծն ունի ներդրումների, զբաղվածության, արտադրության և սոցիալական բարեկեցության ավելացման մոտեցում։ Երկրաշարժի գոտու բարելավման, աղետների նկատմամբ դիմադրողականությունը բարձրացնելու համար 2025-ի բյուջեով նախատեսվում է հատկացնել 584 մլրդ լիրա։
Պաշտպանական արդյունաբերության աջակցության հիմնադրամին հատկացվել է 252 մլրդ։ Կրթության բյուջեն՝ բարձրագույն կրթությունն էլ ներառյալ կավելացվի մինչև 2 տրիլիոն 181 մլրդ լիրա։ Ամենամեծ մասնաբաժինը 14.8-ը հատկացվում է կրթությանը։ Իսկ առողջապահության ոլորտին կհատկացվի 2 տրիլիոն 435 մլրդ լիրա։