
Գիտնականները պարզել են, թե որն է առողջության համար առավել վտանգավոր դիետան

Բոստոնի Բրիգամ Ուոմենս հիվանդանոցի սննդաբանները պարզել են, որ կետոգենիկ դիետան, որը մեծ ժողովրդականություն է վայելում դերասանների ու մարզիկների շրջանում, ոչ այնքան օգնում է օրգանիզմին, որքան մեծացնում է լուրջ հիվանդությունների առաջացումը, հաղորդում է Science Alert-ը:
Աղիքային միկրոֆլորայի և ներքին օրգանների աշխատանքի ուսումնասիրության շրջանակներում հետազոտվել է մարդկանց մի քանի խումբ:
Արդյունքում, գիտնականները եկել են այն եզրակացության, որ կետոգենիկ ցածր ածխաջրածնային դիետան ոչ միայն ստիպում է օրգանիզմին որպես էներգիայի հիմնական աղբյուր օգտագործել մարմնի ճարպերը, այլև «վերափոխում է» մարսողական համակարգի աշխատանքը, ինչը երկարաժամկետ հեռանկարում կարող է հանգեցնել անորեքսիայի և մարսողական համակարգի խանգարումների:
Սակայն արագ քաշ կորցնելը ամենավատ բանը, չէ, որ կարող է պատահել: Հետազոտողները պարզել են, որ կետոգենիկ դիետան կարող է արյան մեջ առաջացնել գլյուկոզայի կրիտիկական տատանումներ, որն իր հերթին կարող է առաջացնել լուրջ հիվանդություններ՝ կապված ենթաստամոքսային գեղձի հետ, անգամ շաքարախտ:
Գիտնականները նշում են, որ կետոգենիկ դիետան արդյունավետ է կարճաժամկետ կտրվածքով, սակայն մշտական ցածր ածխաջրածնային սննդակարգին օրգանիզմը դիմանալ չի կարող: