Այս մասին հայտնում է ERT հանրային հեռուստատեսությունը՝ հավելելով, որ նախօրեին ֆերմերները ցույցեր էին կազմակերպել Սալոնիկում գտնվող TIF միջազգային ցուցահանդեսային կենտրոնի «Agrotika» ցուցահանդեսում:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում փետրվարի 4-ին կատարվել է քահանայական ձեռնադրություն: Հընթացս Սուրբ և Անմահ Պատարագի, ձեռամբ Իրաքի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Օշական եպիսկոպոս Գյուլգյուլյանի, քահանայական ձեռնադրության և օծման են արժանացել Մայր Աթոռի տարբեր կառույցներում սպասավորող տասնմեկ սարկավագներ:
«Պարոն, Դուք շատ եք ուշացել՝ դատարանի վճիռ կա, որն ուժի մեջ է մտել։ Ասում են՝ թատրոնը ստեղծագործական գործունեություն չի ծավալել․ ներողություն, բա թատրոնն ինչո՞ւ եք 6 տարի պահել, ինչո՞ւ եք բյուջե բերել։ Ուրեմն՝ խաբել եք Կառավարությանը, վարչապետին։ Թատրոնի պարտքը՝ տույժ-տուգանքները, 6 տարում 35 միլիոնից դարձել է 175 միլիոն։ Իրենց անգործության պատճառով ինչո՞ւ պետք է պետությունն այդքան տույժ-տուգանք վճարի»,- ասաց Գայանե Կարապետյանը։
Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 27 հազար 365-ի, վիրավորների թիվը՝ 66 հազար 630-ի:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Վարազդատ Հարոյանը պաշտոնապես նոր ակումբ ունի:
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ-ն փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Ըստ աղբյուրի՝ փակ են Բերդ-Ճամբարակ և Արագածոտնի մարզում «Ամբերդ» […]
Վրացի վերլուծաբան Սոսո Ցինցաձեն մեզ հետ զրույցում ասաց, որ, բնականաբար, այս փոփոխությունը որևէ կերպ չի անդրադառնա Վրաստանի արտաքին քաղաքական օրակարգի վրա՝ հատկապես ռեգիոնում, քանի որ Վրաստանը փորձում է հավասարակշռված քաղաքականություն վարել Հայաստանի, Ադրբեջանի, ինչպես նաև Թուրքիայի միջև։
«Ես ուզում եմ հստակ ասել մեր քաղաքականության մասին. գլխավոր նպատակը, առաջին հերթին, ՀԱՄԱՍ-ի վերացումն է»,-ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Թել Ավիվում կառավարության ամենշաբաթյա նիստի սկզբում:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Անթալիայից 80 կմ հեռավորության վրա, օջախը եղել է 11 կմ խորության վրա։
Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի Ֆեյսբուքի էջից տեղեկանում ենք՝ մահացել է հրաձգության վաստակավոր մարզիչ Համլետ Նիկողոսյանը։
Հաշվեքննիչ պալատը հանրայնացրել է Առողջապահության նախարարությունում 2023 թվականի պետական բյուջեի ինն ամիսների կատարման հաշվեքննության արդյունքները:
Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային թիմի և փարիզյան ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն ընթացիկ մրցաշրջանի ավարտին կմիանա Մադրիդի «Ռեալ»-ին:
Հունաստանի և Թուրքիայի միջև լավ հարաբերությունները նախապայման են եվրո-թուրքական հարաբերությունների բարելավման համար, շաբաթ օրը Բրյուսելում ԵՄ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ հայտարարել է Հունաստանի արտգործնախարար Գիորգոս Գերապետրիտիսը, հայտնում է Kathimerini-ն։
ՀՀ կառավարությունը հունվարի 25-ի նիստում չզեկուցվող հարցերից մեկով հավանություն տվեց Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը վավերացնելու մասին հարցին։
Պատկերացնու՞մ եք,որ ՌԴ-ից որևէ պաշտոնյա առաջարկեր փոխել ՀՀ Սահմանադրությիւնը. ինչ վայնասուն կբարձրացնեին նիկոլիստները, ախքերն ու զանազան արեւմտամոլ «ինքնիշխանները»։
Փետրվարի 4-7-ին հանրապետության առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում, փետրվարի 4-ին և 7-ին՝ 15-20մ/վ, փետրվարի 5-ին՝ 20-25մ/վ, 6-ին՝ 30-35մ/վ արագությամբ։
ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը հաղթել է Հարավային Կարոլինայում դեմոկրատների նախնական ընտրություններում՝ փրայմերիզում։ Նա ստացել է ձայների ավելի քան 96 տոկոսը, հայտնում է apnews.com-ը։
Պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող դավաճանը օրեր առաջ ասում էր Հայաստանի Սահմանադրությունը բարկացնում է երկու հարևաններին ու դրա համար պիտի փոխենք:
Լայն պնակի մեջ լցրեք ալյուրը, խմորիչն ու փխրուցիչը, աղն ու շաքարավազը: Ավելացրեք թթվասերը, մի քիչ հարած ձուն ու տաք ջուրը: Փափուկ խմոր հունցեք:
Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում նշված օրերին սպասվում է գետնաբուք:
Եվրամիությունը նախատեսում է խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակում Ուկրաինային օգնելու ռազմական հիմնադրամ ստեղծել։ Այս մասին hայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ԵՄ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպումից հետո, գրում է korrespondent.net-ը:
Համաձայնեք, ամեն ինչ այնքան վառ ու հուզիչ չէր երևա, եթե լաթը լիներ սպիտակ, կանաչ կամ ասենք դեղին։ Մյուս կողմից, կարմիր գույնն ավելի ուժեղ է գրավում հանդիսատեսի ուշադրությունը՝ նախապես կանգնեցնելով նրանց արյունահեղության վտանգի վախի առաջ, ճիշտ ինչպես սրանց դեպքում է, ուղղակի սրանք արյունը թաքցնելու էլ ոչ ցանկություն ունեն, ոչ էլ մտածում են դրա մասին․ իրենք ամեն ինչի վրա թքած ունեն, ինչը կապված է հայկականության հետ»։
Հաստ մաշկով մարդկանց մոտ լավացումը բավական երկար է տևում, դրա համար գիշերները «լեյկո»-ներ են ամրացնում, որ պրոցեսն արագացնեն: Հաճախ պետք է լինում հատուկ դեղեր ներարկել: Կախված մաշկի հաստությունից՝ 6 ամսից 5 տարի է պետք, որ տեսնեն վիրահատության վերջնական արդյունքը:
Այսօր՝ փետրվարի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:00-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Էրեբունու բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արցախի փողոց 8/16 հասցեի մոտ տեղադրված չգործող «Իժ» («Բուտկա Մոսկվիչ») ավտոմեքենայի բեռնախցիկում կա դի՝ դեմքի հատվածն ամբողջությամբ վնասված։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրվա այս տարվա կարգախոսն է. «Շտկել բուժօգնության բացերը» (Close the care gap):
Գազայի պատերազմի սկսվելուց ի վեր իսրայելական բանակը գրոհել է «Հեզբոլլահի» ավելի քան 3400 թիրախների վրա Լիբանանի հարավում և ավելի քան 50-ի՝ Սիրիայում, հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին, տեղեկացնում է CNN-ը։
Իտալացի ճարտարապետ Ալբերտո Կոլլեն, որն ունի միջազգային հարուստ փորձ և մեծ սեր նորարարական նախագծերի հանդեպ, իր հետքն է թողել նաև Հայաստանում՝ MEDS Գյումրի աշխատարանի շրջանակում թիմի հետ հեղինակելով «Անսահմանության արտացոլանք» նախագիծը:
ԼԺՀ-ում Լիսիչանսկի գնդակոծության զոհերի թիվը հասել է 28-ի, այդ թվում ՝ 1 երեխա։ Ռիա Նովոստիին այս մասին հայտնել են ԼԺՀ-ի ղեկավարի աշխատակազմից:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
Նամիբիայի նախագահ Հեյգ Գեյնգոբը մահացել է հիվանդանոցում, որտեղ նա բուժվում էր այն բանից հետո, երբ նրա մոտ քաղցկեղի բջիջներ էին հայտնաբերվել. այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտնել է պետության ղեկավարի պաշտոնակատար Նանգոլո Մբումբան: