
Վարազդատ Հարոյանը պաշտոնապես տեղափոխվեց չինական «Ցինդաու Վեստ Քոսթ»

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Վարազդատ Հարոյանը պաշտոնապես նոր ակումբ ունի:
Հարոյանը տեղափոխվեց չինական «Ցինդաու Վեստ Քոսթ» ակումբ: Հարոյանը չինական ակումբ է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով: Պայմանագրի այլ մանրամասներ հայտնի չեն:
«Ցինդաու Վեստ Քոսթ»-ը հիմնադրվել է 2007 թվականին: 2023 թվականի չինական առաջին լիգայում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը:
Ընթացիկ տարվա հունվարի 11-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը հեռացել էր ղազախական «Աստանա»-ից: Հարոյանն առաջին անգամ «Աստանա» է տեղափոխվել 2021 թվականին, իսկ 2023թ. մրցաշրջանում պաշտպանը կրկին վերադարձել էր մայրաքաղաքային ակումբ:
Ղազախական ակումբի կազմում Հարոյանը անցկացրել 44 հանդիպում, դարձել 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: