
Մբապեն ընթացիկ մրցաշրջանի ավարտին կմիանա «Ռեալ»-ին

Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային թիմի և փարիզյան ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն ընթացիկ մրցաշրջանի ավարտին կմիանա Մադրիդի «Ռեալ»-ին:
Այս մասին գրում են միջազգային ԶԼՄ-ները: Ըստ պարբերականների, Մբապեն «Ռեալ»-ին կմիանա մրցաշրջանի ավարտին` ազատ գործակալի կարգավիճակում: Մբապեն գալիք շաբաթ պաշտոնական հայտարարությամբ հանդես կգա, որտեղ կտեղեկացնի, որի չի երկարաձգի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ:
Ընթացիկ մրցաշրջանում Մբապեն ՊՍԺ-ի կազմում, ընդհանուր առմամբ, մասնակցել է 27 հանդիպման` դառնալով 28 գոլի հեղինակ: