«Ինչ-որ տափակ օրինակներ բերլուց ու մարդկանց աչքին թոզ փչելուց առաջ, ձեռի հետ մի երկու տող գոնե կարդայիր». Արմեն Հովասափյան
Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Թերևս շատերը՝ այդ թվում Նիկոլոսը չգիտեն, որ վաղուց հաստատված և գիտական ապացույց ստացած փաստ է, որ ցուլերը գունաբաժանում չունեն, նրանք տեսնում են կամ սև, կամ սպիտակ, կարմիր գույնը չեն տարբերում: Իրականում նրանց աչքերը չեն ընկալում մարդկային ոսպնյակին հասանելի երանգների սպեկտորը։ Այլ կերպ ասած, ի հեճուկս նիկոլական պրիմիտիվ տրյուկների, ցուլերը չեն գիտակցում, որ կարմիր են տեսնում: Ոնց որ դրա դեպքում միշտ ա ըտենց ըլնում՝ էլի մնաց պրյոմի տակ։
Հատուկ Նիկոլայի համար շեշտեմ, որ կորիդայի ժամանակ մատադորի վրա ցուլը հարձակվում է ոչ թե նրա ձեռքի կարմիր մուլետայի (հատուկ գործվածքով շորի կտոր) պատճառով, այլ նրա կողմից իրականացվող կտրուկ շարժումներից գազազած։ Այլ կերպ ասած՝ ցուլերը սկզբունքորեն դալթոնիկ են։ Հիմա սա եկել ա ու մեզ ինչ-որ տափակ օրինակներ ա բերում ու մարդկանց աչքին թոզ փչում, թե պիտի կարմիր շորը հագներցիս հանենք։ Էս տուպոյ օրինակը բերելուց առաջ, ընենց ձեռի հետ մի երկու տող գոնե կարդայիր։
Եթե չգիտես, ասեմ, որ նույն Իսպանիայում մեկ անգամ չէ, որ փորձ է իրականացվել՝ օգտագործելով այլ գույների վահանակներ։ Պարզվել է, որ ցլերը մյուս վառ գույներին արձագանքում են այնպես, ինչպես կարմիրին։ Կտավի կարմիր գույնը խորամանկ հնարք է, որը կարողացել է խաբել շատ մարդկանց, ինչպես վերջին 6 տարիներին փայլուն անում է Նիկոլը։
Համաձայնեք, ամեն ինչ այնքան վառ ու հուզիչ չէր երևա, եթե լաթը լիներ սպիտակ, կանաչ կամ ասենք դեղին։ Մյուս կողմից, կարմիր գույնն ավելի ուժեղ է գրավում հանդիսատեսի ուշադրությունը՝ նախապես կանգնեցնելով նրանց արյունահեղության վտանգի վախի առաջ, ճիշտ ինչպես սրանց դեպքում է, ուղղակի սրանք արյունը թաքցնելու էլ ոչ ցանկություն ունեն, ոչ էլ մտածում են դրա մասին․ իրենք ամեն ինչի վրա թքած ունեն, ինչը կապված է հայկականության հետ»։