
Բայդենը հաղթել է Հրվ. Կարոլինայում դեմոկրատների փրայմերիզում

ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը հաղթել է Հարավային Կարոլինայում դեմոկրատների նախնական ընտրություններում՝ փրայմերիզում։ Նա ստացել է ձայների ավելի քան 96 տոկոսը, հայտնում է apnews.com-ը։
Նույն նահանգում դեմոկրատ թեկնածուներ գրող Մարիան Ուիլյամսոնը և կոնգրեսական Դին Ֆիլիպսը հավաքել են համապատասխանաբար 2% և 1,6% ձայներ:
ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին։ Հանրապետական կուսակցությունից ամենահավանական թեկնածուն 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփն է։