
«Վայ բա ով գա» երգը երգողները դեռ ինչքան են բացահայտ դավաճանի հետ համագործակցելու․ Հովհաննես Ավետիսյան

Պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող դավաճանը օրեր առաջ ասում էր Հայաստանի Սահմանադրությունը բարկացնում է երկու հարևաններին ու դրա համար պիտի փոխենք:
Հայաստանի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող դավաճանը հաջորդիվ ասելու է Հայկական Առաքելական Եկեղեցին բարկացնում է հարևաններին, որովհետև պայքարի կոչեր է անում, ուստի պետք է եկեղեցի չգնանք, թաքուն գնանք, կամ ընդհանրապես արգելենք:
Հայաստանի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող դավաճանը հաջորդիվ ասելու է այն երգերը, որ երգում եք, որտեղ թուրքերի դեմ պայքարի մասին են (ժողովրդական երգերի մեծ մասը այդպիսին են), չի կարելի երգել, դա գրգռում և զայրացնում է հարևաններին:
Հայաստանի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող դավաճանը հաջորդիվ ասելու է բանակ չպիտի ունենանք, որովհետև դա նյարդայնացնում և բարկացնում է հարևաններին, պարեկները հայերին լռիվ բավարար են:
Հայաստանի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող դավաճանը հաջորդիվ ասելու է եկեք հայերեն չխոսենք, որովհետև դա հարևաններին դուր չի գալիս, սկսեք խոսել թուրքերեն, կամ էլ ռուսերեն:
Ես համբերատար սպասելու եմ (չեմ գնալու), որ տեսնեմ, թե տուն պահելու անվան տակ կամ «վայ բա ով գա» երգը երգողները դեռ ինչքան են բացահայտ դավաճանի հետ համագործակցելու: Ոչինչ չի մոռացվելու»: