
Գազայում զոհերի թիվը գերազանցել է 27.300-ը, իսկ իսրայելական կողմից մոտ 1200 մարդ է զոհվել

Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 27 հազար 365-ի, վիրավորների թիվը՝ 66 հազար 630-ի:
Այս մասին հայտնել են Պաղեստինի առողջապահության նախարարությունից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Իսրայելում էլ, ըստ իշխանությունների վերջին տվյալների, զոհվել է մոտ 1,2 հազար մարդ, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ, զինվորականներ, օտարերկրյա քաղաքացիներ և բանվորներ, ինչպես նաև հաղորդվել է ավելի քան 5 հազար վիրավորի մասին։