«Շուտով Փաշինյանը կարող է հայտարարել՝ Թուրքիան է Հայաստանի պաշտպանը արտաքին սպառնալիքներից»․ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Շուտով Փաշինյանը կարող է հայտարարել՝ Թուրքիան է Հայաստանի պաշտպանը արտաքին սպառնալիքներից։

Պատկերացնու՞մ  եք,որ ՌԴ-ից որևէ պաշտոնյա առաջարկեր փոխել ՀՀ Սահմանադրությիւնը. ինչ վայնասուն կբարձրացնեին նիկոլիստները, ախքերն ու զանազան արեւմտամոլ «ինքնիշխանները»։

Ու՞ր եք, այ թրքահպատակներ, ինչու՞ եք լռում, երբ Ալիևից կա հստակ պահանջ փոխելու ՀՀ Սահմանադրությունը։

Ու՞ր մնաց ձեր անկախական ու ինքնիշխան բնույթը։

Նիկոլն ու Ալիևը «թքում» են Անկախության հռչակագրի դրույթի վրա, իսկ դուք ծպտում չեք հանում։

Կամ Նիկոլը հայտարարում է, որ գործընթացներին պետք է նայել նաև թուրք-ադրբեջանական շահերի դիրքերից։

Բերաններդ ջուր առած լռում եք։

Մի ռուս կամ իրանցի պաշտոնյա նման բան ասեր՝ եղած-չեղածներդ կճղեիք։

Ես գիտեի դուք Նիկոլի հաճախորդն եք,բայց ոչ,դուք նիկոլիզմի հետ միասին ստանձնել եք Ալիևի հաճախորդի գործառույթ։

Դուք բոլորդ ՀՀ անկախության գերեզմանափորերն եք ու թուրք-ադրբեջանական շահերի պաշտպաններ։

Գործը հասնելու է նրան, որ Նիկոլը հայտարարելու է, որ Թուրքիան մեզ կպաշտպանի արտաքին սպառնալիքներից։

Ու ցավը նրանում է, որ հորթի հրճվանքով հավատալու ու ծափահարելու են դրան»։

Տեսանյութեր

Լրահոս