
Կյանքից հեռացել է հրաձգության վաստակավոր մարզիչ Համլետ Նիկողոսյանը

Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի Ֆեյսբուքի էջից տեղեկանում ենք՝ մահացել է հրաձգության վաստակավոր մարզիչ Համլետ Նիկողոսյանը։
Նիկողոսյանը եղել է Օլիմպիական խաղերի չեմպիոն Հրաչյա Պետիկյանի անձնական մարզիչը։
Հայաստանի հրաձգության ֆեդերացիան իր ցավակցություններն է հայտնում ընտանիքի անդամներին և հարազատներին։
Հրաժեշտի արարողությունը կկայանա այսօր՝ փետրվարի 4-ին: