Ալեն Սիմոնյանը կմեկնի արձակուրդ։ Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել, որում ասվում է, որ նա ապրիլի 29-ից մայիսի 2-ը ներառյալ կգտնվի արձակուրդում:
Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ մեկնարկած երկխոսության շրջանակներում Հայոց ցեղասպանության հարցը, եթե անգամ ոչ բացահայտ, ապա քողարկված կերպով գլխավոր տեղ է զբաղեցնում։ Բոլորս ենք հիշում, որ ՀՀ նախկին իշխանությունները նախընտրել էին առանց նախապայմանների կարգավորման ճանապարհը, սակայն Թուրքիան այդ դեպքում անգամ չէր հրաժարվել Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցը վերջնականապես հօգուտ իրեն հանգուցալուծելու փորձերից («պատմաբանների հանձնաժողով» ստեղծելու առաջարկ և այլն)։
Աշխարհի 17-րդ ռակետ Կարեն Խաչանովը Մադրիդում (Իսպանիա) ընթացող Մասթերսի երրորդ շրջան է դուրս եկել։
2024 թ․ առաջին եռամսյակի խոշոր հարկատուների ցանկը վկայում է, որ ՀՀ տնտեսության մեջ շատ բան չի փոխվել։ Տնտեսության աճը, ինչպես վերջին 1-2 տարիներին, այս տարի ևս շարունակվում է ռելոկացիայի, ռեէքսպորտի, հանքարդյունաբերության ու տեղում սպառման հաշվին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասել է «Աուդիտորների պալատի» նախագահ Նաիրի Սարգսյանը։
Հավելենք, որ ՀԱՊԿ-ի կազմում են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը։ Հայաստանը փաստացի սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությունում։
Կան ուռուցքներ, որոնք դանդաղ են աճում․ դրանք հիմնականում մենինգիոմաներն են, որոնք աճում են ուղեղի թաղանթից։ Նաև հիպոֆիզի ուռուցքները, որոնք շատ դանդաղ, բարորակ ընթացքով են աճում և արտահայտվում են այն ժամանակ, երբ ուռուցքի չափը շատ մեծ է։ Բուն ներուղեղային ուռուցքների ընթացքը կարճ է՝ 6 ամսից՝ 1․5 տարի։ Գլիոբլաստոմա կոչվող ուռուցքը հիմնականում շատ ագրեսիվ աճող ուռուցք է, քայքայելով ուղեղանյութը, բջիջները, շատ արագ աճում է։ Արտահայտման ժամկետը մաքսիմում 9 ամիս է լինում։
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն կիրակի Լիբանան կատարելիք այցի ժամանակ մտադիր է Իսրայելի և «Հեզբոլլահի» միջև հետագա էսկալացիան և հնարավոր պատերազմը կանխելու առաջարկներ ներկայացնել, քանի որ Փարիզը փորձում է վերջնական տեսքի բերել ճանապարհային քարտեզը, որը երկու կողմերը կարող են ընդունել լարվածությունը թուլացնելու համար, հայտնում է Reuters-ը։
Փակ է Երևան-Գյումրի ճանապարհը
Թուրքիան նպաստելու է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատման պատմական պատուհանի հնարավորությունների օգտագործմանը: Այս մասին Correrio Brazilience թերթին տված հարցազրույցում հայտարարել է Բրազիլիայում Թուրքիայի դեսպան Հալիլ Իբրահիմ Աքչան։
Համբույրներն անսպասելի ազդեցություն են ունենում մարդու հոգեկան և ֆիզիկական վիճակի վրա, ասում է հոգեբան Եկատերինա Իգոնինան։ «Մոսկվա 24»-ի հետ զրույցում նա բացահայտել է նման շփման ազդեցությունը։
Վերին Խոտանան գյուղի մոտակայքում ապրիլի 27-ին ձորը գլորված, Իրան ուղևորվող ավտոբուսի ուղևորներից հինգը զոհվել է, ութը՝ վիրավորվել։ Այս մասին տեղեկացնում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։
Կանադայում Հայաստանի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Տիկին Անահիտ Հարությունյանին
Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը գիշերը Բրյանսկի, Կուրսկի, Բելգորոդի և Կալուգայի շրջաններում խոցել են ուկրաինական 17 անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը և Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը տեսակցել են Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում տեղի ունեցած ողբերգական վթարից տուժածներին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմը։
Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց ընտրանու անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։
Ինչ վերաբերում է Մարգարա-Ալիջան սահմանային անցակետին, ապա գերատեսչությունը վստահեցնում է, որ անցակետի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են, այն պատրաստ է շահագործման:
Տարադրամի այսօրվա փոխարժեքները՝ ըստ rate.am-ի՝
«Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով․ մենք այս գործընթացը կասեցնելու ենք ճշմարտությամբ»,- սրանք այս օրերին Տավուշում քաղաքացիների բողոքի ակցիաներն առաջնորդող Բագրատ Սրբազանի խոսքերն են, որոնք տարբեր փոխակերպումներով տարածվում են սոցիալական ցանցերում ու բոլոր հնարավոր հարթակներում։
Մեծանուն գրող Հովհաննես Շիրազը (Օնիկ Կարապետյան) հայ քնարերգության անմահ անուններից է: Բանաստեղծն իր ստեղծագործություններում արտահայտել է սերը բնության, հայրենիքի, մոր և աշխարհի նկատմամբ, բարձրաձայնել է խնդիրներ, որոնց մասին արգելված էր խոսել, հեղինակ, որի յուրահատուկ մտածողությունն ու ձեռագիրն անհնար է շփոթել: Այս տարի նշվում է բանաստեղծի 110-ամյակը:
Հունաստանում Հայաստանի դեսպանության և Աթենքի ակադեմիայի նախաձեռնությամբ և կազմակերպմամբ Աթենքի ակադեմիայի գլխավոր սրահում տեղի է ունեցել գիտական միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին։
Հայաստանի սպորտային մարմնամարզության ընտրանու անդամ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելը համարում է դժվարին աշխատանքի արդյունք:
Երևման տոնը Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու ուխտի օրն է։ Ժամը 11 -ին կմատուցվի տոնական Սուրբ Պատարագ:
Հանրապետության տարածքում 28-29-ին կդիտվի առանց տեղումների եղանակ։
Փառատոնի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա մայիսի 17-ին՝ Երևանի պետական կամերային թատրոնի Fe-show ներկայացմամբ՝ Գյումրու պետական դրամատիկական թատրոնում:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:
«Բարսելոնան» հետաքրքրություն է ցուցաբերում Խվիչա Կվարացխելիայի նկատմամբ:
«զարմանալիորեն» ակնհայտ խուլիգանական վարքագծով աչքի ընկած երկրահանձ կամավորականների նկատմամբ որևէ մեղադրանք չկա։
Խափանման միջոցը՝ կալանք:
168.am-ի խմբագրակազմը ցավակցում է Արմեն Ղազարյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին։