Բաժիններ՝

Փրկարարները Գութանասարից իջեցրել են քաղաքացիներին. նրանցից մեկը կոտրել է ոտքը

Ապրիլի 27-ին՝ ժամը 19:59-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապուտան գյուղի վերջնամասից չորս քաղաքացի ոտքով բարձրացել է Գութանասար, որտեղ քաղաքացիներից մեկի ոտքը կոտրվել է. քաղաքացուն սարից իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Փրկարարները քաղաքացիներին սարից իջեցրել են (մոտ 6 կմ), իսկ կոտրվածք ստացած Լ. Մ.-ին (ծնված 1988 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930