![](/banners/BeFunky-design.jpg)
Չավիին դուր է գալիս Խվիչան
![](https://168.am/wp-content/uploads/2024/04/imgonline-com-ua-Resize-j2HDaJvhN1t.jpg)
«Բարսելոնան» հետաքրքրություն է ցուցաբերում Խվիչա Կվարացխելիայի նկատմամբ:
La Gazzetta dello Sport-ի վրացական հրատարակության համաձայն՝ հաջորդ շաբաթ վինգերի գործակալ Մամուկա Ջուգելին կժամանի Նեապոլ՝ բանակցելու «Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսի հետ նոր պայմանագրի շուրջ։ Միևնույն ժամանակ, մեծ է հավանականությունը, որ ակումբի ղեկավարին կներկայացվի խաղացողի` «Բարսելոնա» տեղափոխության սցենար։
«Բլաուգրանայի»՝ Կվարացխելիայի հետ պայմանագիր կնքելու հնարավորությունները մեծացել են Չավիի՝ գլխավոր մարզիչ մնալու որոշման մասին հայտարարությունից հետո: Իսպանացին բարձր է գնահատում Խվիչայի վարպետությունը:
«Նապոլին» ցանկանում է պահել եզրային հարձակվողին և առաջարկում է աշխատավարձը բարձրացնել 1,5 միլիոն եվրոյից մինչև 4 միլիոն: