
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է

Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց ընտրանու անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:
Իտալիայի Ռիմինի քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության հենացատկի եզրափակիչում Դավթյանը հավաքեց 14.850 միավոր և երրորդ անգամ նվաճեց Եվրոպայի փոխչեմպիոնի տիտղոսը:
Եվրոպայի 2024 թվականի առաջնության չեմպիոնը Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Ջեկ Ջերմանն է: Նա հավաքեց 14.883 միավոր:
Արթուր Դավթյանը Եվրոպայի չեմպիոն դարձել է 2021 և 2023 թվականներին:
Հայ մարմնամարզիկը նաև 2022 թվականի աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր է և Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր: