
ՀԱՊԿ-ը զորավարժությունների է պատրաստվում կազմակերպության անդամ երեք երկրների տարածքում

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը պատրաստվում է աշնանային համատեղ զորավարժությունների Ղրղզստանի, Ղազախստանի և Տաջիկստանի տարածքներում, լրագրողներին հայտնել է կազմակերպության միացյալ շտաբի մամուլի քարտուղար Վլադիսլավ Շչեգրիկովիչը։
«ՀԱՊԿ միացյալ շտաբի առաջնային խնդիրներն են համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության միջոցառումների, այդ թվում ՝ համատեղ և հատուկ զորավարժությունների համալիրի որակյալ նախապատրաստումն ու հաջող անցկացումը, որոնք այս տարվա աշնանը նախատեսված են Ղրղզստանի, Ղազախստանի և Տաջիկստանի տարածքներում», – հայտարարել է ռազմաքաղաքական դաշինքի ներկայացուցիչը:
Հավելենք, որ ՀԱՊԿ-ի կազմում են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը։ Հայաստանը փաստացի սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությունում։