Մինչ ՀՀ իշխանությունները բոլոր մակարդակներով համարձակորեն բոյկոտում են Ռուսաստանի հետ հարաբերությունները՝ դիրքավորվելով՝ որպես արևմտամետ երկիր, չստանալով դրա դիմաց Արևմուտքից որևէ էական բան, համապատասխանաբար շփումներ են փորձում կառուցել նաև ադրբեջանամետ Ուկրաինայի հետ։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մայիսի 3-ին հեռախոսազրույց է ունեցել Մալթայի Հանրապետության արտաքին գործերի, Եվրոպայի հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջի հետ:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վետո դրեց, այսպես կոչված` օֆշորների մասին օրենքի վրա և դիտողություններով խորհրդարան վերադարձրեց «Հարկային օրենսգրքի» փոփոխությունները։
ԱԺ-ում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հարցին ի պատասխան, նշել է, թե 2020 թվականի 44-օրյա պատերազմից դասեր են քաղել:
Մոտ 30 րոպե առաջ՝ ժամը 19։00-ի սահմաններում, բացվել է Կիրանց գյուղի ճանապարհը։ Գյուղի բոլոր կողմերից ելումուտն այս պահին անարգել է։ Այս մասին գրում է «Ազատություն» ռադիոկայանը։
Մայրաքաղաքի տարբեր հատվածներում տրանսպորտի վրա կրկին կարելի է տեսնել քաղբանտարկյալների լուսանկարները։ Նրանք ամենուրեք են։
Եվրասիական տնտեսական միության պետություններում գիտական աստիճանների մասին փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիրը մայիսի 2-ին ուժի մեջ է մտել։ Այս մասին հայտնում է ԵՏՀ մամուլի ծառայությունը:
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարությամբ դիմել է ԱՄՆ-ի պետքարտուղարի քաղաքական հարցերով խորհրդական Դերեկ Շոլեին:
Գերմանիայի ԱԳՆ-ն կանչել է ԳԴՀ-ում ՌԴ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ կապված Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության վարչության անդամների էլեկտրոնային փոստի հաշիվների ենթադրյալ կոտրման հետ, ինչի համար Բեռլինը ավելի վաղ ռուսական կողմին էր մեղադրել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին ոստիկանները թույլ չեն տալիս այցելել Կիրանց։ Արդեն երկրորդ օրն է՝ նա չի կարողանում գյուղ մտնել։
Դատական գործ, որտեղ չկա իրավաբանություն, բայց առկա է քաղաքական հանձնարարություն ու քաղաքական ուղղորդումներ:
Հրապարակվել է ՀՀ 2024 թվականի հունվար-մարտ ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը։
Մայիսի 1-ին Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը մի քանի ինքնախոստովանական ցուցմունքներ է տվել, որոնց մեջ կան նաև կրկնություններ: 168.am-ն առանձնացրել է դրանք:
Կրեմլը վտանգավոր է համարում Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Քեմերոնի հայտարարությունը ռուսական օբյեկտների վրա գրոհների համար բրիտանական զենք օգտագործելու Կիևի իրավունքի մասին:
«ՀայաՔվե» նախաձեռնությունը ՀՀ Տավուշի մարզում ոստիկանության զորքերի կողմից Կիրանց գյուղի «գրավման» մասով հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։
Պարզվել և հիմնավորվել է, որ առերևույթ հանցանքը կատարել է վերջինիս հայրենակիցը՝ Հնդկաստանի Հանրապետության մի խումբ քաղաքացիների միջև վիճաբանության ընթացքում։
Օկուպացված Քարվաճառում ադրբեջանցի զինծառայողների մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել․ կան զոհ և վիրավորներ։
Նիկոլ Փաշինյանի ու նրա քաղաքական թիմի մտասևեռումը` բուհերը մայրաքաղաքից դուրս բերելու ու ենթադրյալ ակադեմիական քաղաքը հիմնելու առնչությամբ, արդեն իսկ անհանգստացնում է ոչ միայն մեզ՝ ՀՀ քաղաքացիներիս: Այդ հարցը լուրջ անհանգստություն է պատճառել նաև միջազգային գործընկերներին, Հայաստանում գործող միջազգային բուհերին:
Լրագրողի մասնագիտական աշխատանքի շնորհիվ է քաղաքացին տեղեկանում այն մասին, թե ինչպես են գործում պետական մարմինները, ինչ ծրագրեր են իրականացնում և ինչ թերություններ կան նրանց աշխատանքում: Այդ կերպ քաղաքացիներն ունենում են պետությանը վերահսկելու հնարավորություն:
Հայաստանի ժուռնալիստների միությունը Մամուլի ազատության միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորում և խորին շնորհակալություն է հայտնում միջազգային հեղինակավոր իր գործընկերներին՝ «International Federation of Journalists» և «European Federation of Journalists» (IFJ, EFJ) կազմակերպություններին, ինչպես նաև՝ Եվրոպայի խորհրդի (ԵԽ) «Լրագրողների անվտանգության հարթակին»՝ սկզբունքայնության և հետևողականության համար:
Կոնվերս Բանկը հայտարարում է բիզնես վարկերի վերաֆինանսավորման արշավ փոքր և միջին ձեռնարկությունների համար: Այլ բանկերից ու ֆինանսական հաստատություններից Կոնվերս Բանկ տեղափոխելով ֆինանսական պարտավորությունները՝ տնտեսվարողները կկարողանան օգտվել ֆինանսավորման սահմանաչափի ավելացման հնարավորությունից:
«Մենք սիրում ենք մեր հույսն ուրիշների վրա դնել, ուրիշներն անեն, մենք վայելենք։ Կամ սպասում ենք, որ ուրիշն անի, չստացվի, հետո ասեն՝ նա՞ է մեղավորը։ Նայեք այսօր գործող իշխանությունների վարքագիծը, մշտապես մեղավորներ է փնտրում, դա ամենահեշտ տարբերակն է»,- ընդգծեց նա։
Ես Աննա Հակոբյանի հետ չեմ հանդիպում. Աննա Վարդապետյան
Անհասցե հայտարարություններին ընթացք չենք տալիս. Գլխավոր դատախազը՝ «5-րդ շարասյան» վերաբերյալ գործ հարուցելու մասին
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պայթյունի հետևանքով Սիսիան համայնքի 14–ամյա անչափահաս բնակչի մարմնական վնասվածքներ ստանալու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Մեղադրյալ լինելն ինքնանպատակ չէ.Վարդապետյանը չասաց՝ինչու լրագրողին խփած Հակոբ Արշակյանը մեղադրյալ չէ
2024 թվականի մայիսի 3-ին հրավիրված Դատավորների ընդհանուր ժողովն ավարտվել է:
Վարդապետյանի պնդմամբ՝ թքելը հանցակազմ չի պարունակում, բայց ոչ ոք ոչ մեկի դեմքին թքել չի կարող
Լիտվայի Հանրապետությունն ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի հետ կոմունիկացիաների բացման համատեքստում բազմիցս կիսվել է իր փորձով, որն ունի Ռուսաստանի Դաշնության հետ՝ Կալինինգրադի մարզի տարանցման սխեմայի շրջանակներում: «Արմենպրես»-ին տված հարցազրույցում այս մասին ասաց Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասը՝ նկատելով, որ աշխարհագրական առումով Լիտվան և Հայաստանը նմանություններ ունեն։ Համեմատական անցկացնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև […]
Այսօր՝ ժամը 18:20-ին, Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք՝ 1 (մեկ) պայթյուն։