Հետագա միջոցառումներով պարզվել է, որ հայտնաբերված զենք-զինամթերքի մի մասը տղամարդը ձեռք է բերել մայրաքաղաքի Շոպրոնի փողոցի 51-ամյա բնակչից։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետախուզական ուժերը Իրանի հյուսիսարևմտյան Արդաբիլ նահանգում ձերբակալել են մի տղամարդու՝ հարևան երկրի հետախուզական գործակալությանը պատկանելու մեղադրանքով, հայտնում է Tasnim-ը:
Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցում կրակոցներ են հնչել։
Հանրային հեռուստաընկերությունը 2-րդ անգամ է կարմիր գիծ տրորում։ Բայց եթե այս իշխանությունները կարող են Կաթողիկոսի ճանապարհը փակել Սարդարապատում, ինչո՞ւ Հ1-ը չի կարող չհեռարձակել Վեհափառի ամանորյա ուղերձը։ Ամեն ինչ այլևս սպասելի է ՀՀ այս իշխանություններից:Սա թող դաս լինի այն հոգևորականների համար, ովքեր հարմարվողական մոտեցում են ցուցաբերում ու շարունակում համագործակցել այս իշխանությունների հետ։ Ես չեմ հասկանում՝ ինչպե՞ս կարելի է լինել բարձրաստիճան հոգևորական ու հարմարվել նրա հետ, ինչ անում են Վեհափառի նկատմամբ։ Սա թշնամի պետությունների երազանքն է։
Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հայտնել է, որ Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանը հունվարի 17-ին կայցելի Մոսկվա։ Ըստ «Ազգային լրատվական ծառայության»՝ դրա մասին հայտնել է Իրանի դիվանագիտական ներկայացուցչության թելեգրամյան ալիքը։
Դեկտեմբերի 26-ին, ժամը 15:24-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դսեղ գյուղի 7-րդ փողոցում գտնվող անասնագոմերից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ
Նախկին պատգամավոր, Երևանի շախմատի ֆեդերացիայի խորհրդի անդամ Արտակ Մանուկյանը հրաժարական է տվել: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան ձգտում է վերջ դնել Ուկրաինայի հետ հակամարտությանը։ Ըստ նրա՝ Ռուսաստանը կշարունակի հասնել հատուկ գործողության նպատակին 2025 թվականին, գրում է Коммерсантъ»-ը։
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 25-26-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 107 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված:
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտական դեկտեմբերի 26–ին ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» կոնվենցիա:
«Ուրիշ բան պետք չէ ընկալել Զարեհ Սինանյանից և նրա նմաններից, որոնք միայն ու միայն պառակտիչ, հանձնվողական և ապազգային, հակապետական գործի վրա են: Զարեհ Սինանյանը ոչ մի տեղ հաջողություն չի արձանագրել, այսքան տարի փորձել է միայն հարվածել մեզ և, ինչպես ինքն իր խոսքում ընդունում է՝ մենք պինդ ենք, կանգուն ենք, և մեր կազմակերպական կառույցն արթուն պաշտպանում է հայ ազգի շահերը»:
Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում հայտնել է Թեհրանի պատրաստակամությունն ընդլայնելու Բաքվի հետ համագործակցությունը, գրում է Mehr-ը։
Տիգրան Ավինյանը հոր տգեղ պահվածքը վերագրեց խցանումներին ու մամուլին, և, ի տարբերություն թքող ու հայհոյող մորն արդարացնող Ալեն Սիմոնյանի, ներողություն խնդրեց
ԵԱՏՄ երկրների ղեկավարներն ընդունել են միության և երրորդ կողմերի մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագիրը: Այս մասին ասվում է Կրեմլի կայքում։
Ղազախստանը Ռուսաստանի և Ադրբեջանի իրավապահ մարմիններին թույլ չի տա մասնակցել Ակտաու քաղաքի մերձակայքում ադրբեջանական ավիաուղիների ինքնաթիռի կործանման քրեագիտական հետաքննությանը:
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մշտական հյուր է Չինաստանում, և համերգները նպատակ ունեն հանրայնացնելու դասական երաժշտությունը, ինչպես նաև հայ կոմպոզիտորական ու կատարողական արվեստն այդ երկրում։
Իսրայելական ուժերը հինգշաբթի շարունակել են իրենց ընդլայնումը ապառազմականացված գոտուց՝ «Մանուշակագույն գծից» դուրս՝ Սիրիայի Կունեյտրայի նահանգի կենտրոնական հատվածում նոր քաղաքներ գրավելու համար, հաղորդում է Եմենի YPA լրատվամիջոցը:
Ազգային ժողովի(ԱԺ) «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի համոզմամբ՝ Հայաստանը ներկայացնողը՝ Նիկոլ Փաշինյանը, լինելով Արցախն Ալիևին հանձնած մարդ, փորձում է Հայաստանի նախկին նախագահներին բանավեճի հրավիրելով՝ օրակարգ լցնել՝ պայմանավորված իրեն Ալիևի կողմից պարտադրված նոր զիջումներով։
Բավական չէ առաջարկում են Վեհափառ Հայրապետի ուղերձի հրապարակման նվաստացուցիչ պայմաններ, մի հատ էլ մանիպուլացնելով՝ ցույց են տալիս, թե իբր իրենք ամեն ինչ արել են, բայց այ, տե՛ս՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին/ից հրաժարվում են:
«Տեսանյութում Տիգրան Ավինյանի հայրն է, որը լրագրողի հարցին, թե ինչպես է վերաբերում կարմիր գծերի թանկացմանը, պատասխանում է բառացիորեն հետեւյալը.
Ռոնալդուն նաև տեսանյութ է հրապարակել իր Instagram-ում, որտեղ երևում է, թե ինչպես է նա սուզվում ձնառատ միջավայրում։ Նա իր որդուն՝ Կրիշտիանու Ռոնալդու կրտսերին, կոչ է արել իր հետ սուզվել սառը լողավազանում:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայրը համաձայն չէ, որ «կարմիր գծերը» 160․000 դրամ են սարքել, նա ավելի բարձր գին է առաջարկում՝ 500․000 դրամ։
Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք: Փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն:
«2024 թվականի դեկտեմբերի 17-ին Tik-Tok հարթակում տարածվեց մի տեսանյութ, որտեղ հստակ երևում է, որ ադրբեջանական կողմը օկուպացված Արցախի Հաթերք գյուղում ավերել է Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը:
168.am-ի հետ զրույցում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը նշեց, որ այդ հանդիպումները, փոխայցերն առաջին հերթին բխում են Թուրքիայի և Ադրբեջանի միջև առկա իրավապայմանագրերից, որոնք ենթադրում են քաղաքական, դիվանագիտական, ռազմական, քարոզչական-տեղեկատվական ուղղություններով գործողությունների ներդաշնակեցում:
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Եմենի հութիների վերահսկողության տակ գտնվող մայրաքաղաք Սանայի միջազգային օդանավակայանին, հաղորդում է Եմենի Brranpress-ը։
Տրանսպորտային նոր համակարգի լիարժեք ներդրումից հետո առանց տոմսի երթևեկողները կտուգանվեն: Այս մասին տարեվերջյան ասուլիսի ընթացքում ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Հայաստանի ֆուտզալի հավաքականը ընտրական փուլի հաջորդ խաղերին կսկսի նախապատրաստվել հունվարի 25-ից
Նոյեմբերի 9-ին հաղորդվել էր 1985 թ. ծնված Ավագ Մանուկյանի անհետ կորելու մասին:
«Թափանցիկ ձեռք 2024» մրցանակն ավանդույթի համաձայն հանձնվեց 2024 թվականի արդյունքներով փաստաբանների կողմից ամենաբարձր վարկանիշի արժանացած դատավորին՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր ԱՐՄԱՆ ՀԱՄԼԵՏԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ։