Բաժիններ՝

Փաստաբանների քվեարկությամբ՝ 2024թ. լավագույն դատավորը Արման Հովհաննիսյանն է

2024 թվականի HelpCourt դատավորների վարկանիշավորման գործընթացն ավարտվեց:

«Թափանցիկ ձեռք 2024» մրցանակն ավանդույթի համաձայն հանձնվեց 2024 թվականի արդյունքներով փաստաբանների կողմից ամենաբարձր վարկանիշի արժանացած դատավորին՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր ԱՐՄԱՆ ՀԱՄԼԵՏԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ։

Արման Հովհաննիսյանը դարձավ «Թափանցիկ ձեռք» հուշանվերի կրկնակի մրցանակակիր։

Համակարգի հիմնադիր Լևոն Սահակյանը շնորհավորեց դատավոր Հովհաննիսյանին նշելով. «Այս համակարգում Ձեր հերթական հաղթանակն արտացոլում է Ձեր պրոֆեսիոնալիզմը, սկզբունքայնությունը և անկախությունը։ Թող միշտ գնահատված լինեք մասնագիտական շրջապատում, ինչպիսին կաք տարիներ շարունակ»:

Պարոն Հովհաննիսյանն էլ, իր հերթին, նշեց. «Շնորհակալություն եմ հայտնում փաստաբանական ողջ համայնքին կրկին ինձ նման գնահատականի արժանացնելու համար։

Արժևորում եմ յուրաքանչյուրիդ կարծիքն ու գնահատականը։ Հավաստիացնում եմ, որ կշարունակեմ աշխատել նույն սկզբունքներով և ողջախոհությամբ արդարացնելով հասարակության բոլոր շերտերի ու դատավարության բոլոր կողմերի ազնիվ սպասելիքները։

Խնդրում եմ ինչպես «Helpcourt» դատավորների վարկանիշավորման համակարգի կազմակերպիչներին, այնպես էլ փաստաբանական համայնքին` շարունակեք հետևողական վերաբերմունք ցուցաբերել Դատական իշխանության անկախության և թափանցիկության ուղղությամբ։

Միաժամանակ իմ երախտագիտությունն եմ հայտնում աշխատակազմիս՝ պատասխանատու և հետամուտ աշխատանքի համար։»:
Համակարգը շնորհակալություն է հայտնում վարկանիշավորման գործընթացին մասնակցած բոլոր փաստաբաններին:

Համակարգն իր խորին շնորհակալությունն է հայտնում նաև Գյումրի քաղաքում գործող gHost Services ՍՊԸ-ի ողջ անձնակազմին: Շնորհիվ նրանց համակարգը կրկին ապահովվեց որակյալ ծրագրային աջակցությամբ:

Համակարգն իր շնորհակալությունն է հայտնում նաև STEKO ընկերությանը, որը համակարգին կրկին ապահովեց բարձրաճաշակ և խորհրդանշական «Թափանցիկ ձեռք» հուշանվերով:

Դատավորների 2024 թվականի վարկանիշավորման գործընթացը համարվում է ստացված։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս