Գերմանիայում գրանցվել է սնանկության կտրուկ աճ՝ 2024 թվականի հոկտեմբերին սնանկության դիմումները նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ աճել են 22,9%-ով, հայտնում է Դաշնային վիճակագրական ծառայությունը։
Նորընտիր նախագահը ելույթում նշեց. «Շնորհակալություն վստահության համար։ Ինձ համար պատիվ և պատասխանատվություն է ստանձնել Հայաստանի Շինարարների միության նախագահությունը։ Շինարարների միությունը հասարակական կառույց է և կապող օղակ շինարարների և պետական ատյանների միջև, որի գործունեությունն ուղղված է հայրենի երկրի կառուցմանն ու շենացմանը։ Պարոն Գալստյանը մեծածավալ աշխատանք է կատարել և բարձր նշաձող է թողել ինձ համար»,-նշեց Վահան Հարությունյանը։
Ռուսաստանի ավիափոխադրողներն ընթացիկ տարվա նոյեմբերի կեսի դրությամբ դադարեցրել են իրենց ավիապարկերում գտնվող Airbus A320neo և A321peo 66 ինքնաթիռներից 34-ի չվերթները: Այս մասին հայտնել Է «Կոմերսանտ»-ը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հոսպիտալացվել է Ռիո դե Ժանեյրոյի Սամարիտանո Բարրա դա Տիջուկա հիվանդանոց, հայտնում է տեղական O Globo թերթը։
Որոշումը սահմանված ժամկետում չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության կիրառման:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին 168.am-ին փոխանցեց, որ այս հարցին շարունակ անդրադառնում են համապատասխան իշխանությունների հետ՝ թե Հայաստանի, թե Ադրբեջանի։
Բոլոր դիտահորերը խցանված են։ Բնակիչներն են փորձում տարբերակներ գտնել՝ կուտակված ջուրը դիտահորերից հեռացնելու համար։ Պոմպերով են ջուրը հեռացնում դիտահորերից։ Ու եթե օր առաջ խնդիրը չլուծվի, կոյաջրերը նորից են տներ են լցվելու։ Ամենուր հակասանիտարական վիճակ է։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ավելի վաղ հայտարարել էր, որ Կանադան Ուկրաինա է ուղարկել NASAMS հակաօդային պաշտպանության համակարգ, որը Կիևն ակնկալում է ստանալ մինչև 2024 թվականի վերջը:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պարզաբանել է ճեպազրույցի ժամանակ ստացած հեռախոսազանգը:
Այս երևույթի վտանգավորությունը, թերևս, կառավարությունը նույնպես գիտակցում է, և, ամենայն հավանականությամբ, նաև այդ է պատճառը, որ դեռևս անցյալ տարվանից զգալիորեն խստացվում է հարկային դաշտը։
Հիշեցնում ենք՝ սննդամթերքի արտադրության բոլոր փուլերում անհրաժեշտ է պահպանել անվտանգությանը ներկայացվող պահանջները»
Նմանօրինակ մի տեսարանի էլ էսօր ականատես եղանք, երբ խոսք գնաց Արմավիրի մարզի Այգեվան համայնքի մոդուլային մանկապարտեզի շահագործման թեմային․ պարզվեց, որ մանկապարտեզը պետք է հոկտեմբերին շահագործված լիներ, սակայն իրականում դեռ գազաֆիկացումն էլ ավարտված չի։ Նիկոլը գժվեց ու «շան լափը» լցրեց նորանշանակ ՏԿԵ նախարարցվի գլխին․ «Ես զգուշացնում եմ. դրանից հետո մի հատ ժամկետ եղավ խախտվեց, կոնկրետ գալու է անձնական պատասխան։ Որևէ մեկը թող չասի մի հատ ժամկետ, տվյալ որը ստուգված չի։ Ամենափոքր բանը։ Ինչքա՞ն կարելի է սենց»։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նույնպես դատապարտել էր ՄՔԴ դատախազին և աջակցություն հայտնել Իսրայելին՝ նշելով, որ երկիրն իրավունք ունի պաշտպանվելու ՀԱՄԱՍ-ից։
2023 թվականի սեպտեմբերին Արցախից բռնի տեղահանված Էրիկ Պողոսյանը և իր բազմանդամ ընտանիքը՝ 8 հոգանոց, ապրում են Արտաշատ քաղաքում։ Նա ծնվել է Ստեփանակերտ քաղաքում, այնուհետև տեղափոխվել Ասկերանի շրջանի Լուսաձոր գյուղ։ Դեռևս արցախյան առաջին ազատամարտի ժամանակ Էրիկի մոտ ախտորոշվում է մկանային դիստրոֆիա։ Արտերկրում բուժում ստանալու հնարավորություն չունենալով, 2001 թվականից հաճախել է Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն և սկսել է զբաղվել նկարչությամբ:
Օրեգոնի ափերի մոտ քամու պոռթկումները հասել են 127 կմ/ժ արագության, իսկ Վաշինգտոն նահանգի Ռենյիր լեռան վրա՝ 124 կմ/ժ:
Նախագիծը ներկայացվելու է Ազգային ժողովի քննարկմանը։
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հանրային առողջության բնագավառում դոկտորական աստիճան ունի, որը ստացել է Հանովերի բժշկական դպրոցում։
ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ԱՄՆ արդարադատության թմրամիջոցների դեմ պայքարի գործակալության (DEA) փոխգործակցության շրջանակում օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունից օդային ճանապարհով Հայաստանի Հանրապետություն է ներմուծվելու առանձնապես խոշոր չափի «կոկաին» տեսակի թմրամիջոց։
Համապատասխան օրինագիծն Ուկրաինայի խորհրդարան է մտցվել ամռանը, այն նախաձեռնել է անձամբ Զելենսկին։
Որոշմամբ երկու ամսով երկարացվելու է աջակցության վճարման ժամկետը, որի ֆինանսավորման համար կպահանջվի լրացուցիչ 13,800 հազար դրամ:
Վրաստանում խորհրդարանի ընտրությունները տեղի են ունեցել հոկտեմբերի 26-ին։ Պաշտոնապես հաղթել է իշխող «Վրացական երազանքը»՝ ստանալով ձայների գրեթե 54 տոկոսը։ Եվս չորս ընդդիմադիր կուսակցություններ հաղթահարել են 5 տոկոսի շեմը։
Ջոն Պրեսկոտը 2008թ. մարտի 1-ից հետո ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցողն է եղել։
Հնդկաստանի և Ֆրանսիայի կողմից հիմնադրված Միջազգային արևային դաշինքին Հայաստանի լիիրավ անդամակցությունն ուժի մեջ է մտել 2024 թ. նոյեմբերի 15-ից, որի համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է 2023 թ. նոյեմբերի 16-ին, Երևանում:
«Հիմա փորձում են ինչ-որ օդ նախագծի շուրջ կառուցված իրենց գաղափարները տարածել։ Առհասարակ մեր ապագան անորոշ է, որովհետև գործընթացները երկրում ամեն ինչ քանդում են ու տեղը որևէ բան չեն ստեղծում։ Ուզում են ստեղծել անկիրթ հասարակություն, քանի որ որքան անգրագետ է հասարակությունը, այնքան հեշտ է նրան մանիպուլացնելը»։
Երևանի Իսաբեկյան փողոցի որոշ հատվածներ փակ կլինեն
Երկրաշարժը տեղի է ունեցել 6 կիլոմետր խորության վրա տեղի ժամամակով ժամը 8:30-ին:
Ադրբեջանում COP29-ի անցկացումը կբարձրացնի Բաքվի հեղինակությունը միջազգային ասպարեզում. այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Վեստ Արմենիայի» ֆուտբոլիստները չեն ցանկանում դուրս գալ խաղադաշտ՝ ի նշան բողոքի շուրջ 3 ամիս չվճարված աշխատավարձերի:
Բիթքոինի արժեքը նորացրել է պատմական առավելագույնը՝ գերազանցելով 97.000 ԱՄՆ դոլարը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Binance հարթակի տվյալները:
168.am-ի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը որոշում է կայացրել Պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնում նշանակել Արգիշտի Քյարամյանին: