Shamshyan.com-ը հայտնում է, որ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Ավտոմեքենան բարձված է եղել 28,5 տոննա պանելային արևային համակարգով։
G20-ի գագաթնաժողովն անցկացվում է Ռիո դե Ժանեյրոյում նոյեմբերի 18-ից 19-ը:
Կրկեսը մի քիչ ներքևում է` սա դատարան է.Սոնա Մնացականյանի գործով դատախազ
Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն այն կարծիքին է, որ ընտրությունների նախաշեմին Նիկոլ Փաշինյանի վերարտադրելուն են միտված վերջին պաշտոնանկությունները, որպեսզի Փաշինյանը հերթական անգամ մեղավորներ նշանակի, այս անգամ արդեն՝ այն պաշտոնյաներին, որոնց պաշտոնանկ արեց:
Սոնա Մնացականյանի գործով դատական նիստը ժամանակ առ ժամանակ լարվում է
Ռուսաստանի կողմից սահմանված ժամանակավոր սահմանափակումները հարստացված ուրանի՝ ԱՄՆ արտահանման նկատմամբ, պատասխան քայլ է և վնաս չի պատճառում ՌԴ շահերին:
Մինչև տարեվերջ ՌԴ-ի հետ ապրանքաշրջանառության զգալի աճ է կանխատեսվում։ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի փոխնախագահ Յուրի Վորոբյովին ճանապարհելու ժամանակ հայտարարեց ՀՀ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։
Հայաստանի Հանրապետության նախագահության շրջանակներում Երևանում անցկացվել է Եվրասիական տնտեսական միության գյուղատնտեսական քաղաքականության խորհրդի 5-րդ նիստը։
Վորոբյովի խոսքով՝ Մատվիենկոյի այցը սպասվում է «հաջորդ տարվա առաջին կամ երկրորդ եռամսյակի սկզբին»։
ԵՄ խորհուրդը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ Եվրամիությունը պատրաստ է աջակցել վրաց ժողովրդին։
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունները կկատարի Կարեն Թումանյանը։
Եվրոպական խորհրդարանի պատգամավորները կոչ են անում Եվրոպական հանձնաժողովին և ԵՄ անդամ պետություններին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ գործողությունները՝ ապահովելու, որ COP-ի առաջիկա նախագահությունները զերծ լինեն շահերի բախումից։
Թրամփի վերընտրությունից հետո արդեն երկրորդ անգամ Փաշինյանը Թրամփին փորձում է տեղեկացնել, թե որտեղ են հասել ԱՄՆ-ՀՀ հարաբերությունները դեմոկրատ Բայդենի պաշտոնավարման օրոք։
Հայ-ադրբեջանական սահմանին Հայաստանի կողմում դիտորդական առաքելություն իրականացնող Եվրամիությունը դեռ չի հստակեցնում՝ առաքելության ժամկետի ավարտից հետո ավելի քան 200 քաղաքացիական դիտորդները կշարունակե՞ն մնալ այստեղ, թե՞ ոչ։ Այսօր Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը, պատասխանելով «Ազատության» հարցին, ասաց՝ դեռ վերջնական որոշում չկա։ Չհստակեցրեց նաև՝ պաշտոնական Երևանն արդյոք դիմել է առաքելության ժամկետը երկարաձգելու խնդրանքով։
Բրյուսելում նոյեմբերի 18-ին մեկնարկում է ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի նիստը, որի ընթացքում պետք է քննարկվեն իրավիճակն Ուկրաինայում, խորհրդարանական ընտրություններից հետո իրավիճակը Վրաստանում, մերձավորարևելյան հակամարտությունը և ԱՄՆ նոր վարչակազմի հետ ապագա հարաբերությունները:
ԵՄ-ն նաև արգելում է գործարքները նավահանգստային օբյեկտների հետ, որոնք ենթադրաբար ներգրավված են իրանական հրթիռների և անօդաչու թռչող սարքերի տեղափոխմանը:
2024թ․ դեկտեմբերի 30-ին «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամը կկազմակերպի ամանորյա մեծ վիճակահանություն, որի արդյունքով հաղթող ճանաչված մասնակիցները կստանան արժեքավոր նվերներ: Այս մասին ասված է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ։
Հանդիպմանը քննարկվել է նաև ազգային փոքրամասնությունների կրթամշակութային կենտրոնի նոր տարածքի տրամադրման հարցը: Արայիկ Հարությունյանը հանձնարարել է պատասխանատուներին սեղմ ժամկետներում կազմակերպել նոր տարածք տեղափոխման հարցը:
Հարվածի հետևանքով վնասվել է քաղաքացիական ենթակառուցվածքը:
Գյուլնազարյանը Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար էր ընտրվել մայիսին։
Սեփական մորուքը սափրելուց հետո, Նիկոլ Փաշինյանը որոշեց «թրաշել» նաև իշխանությունը։ «Մթության քողի տակ» հրահանգեց աշխատանքից ազատվելու դիմումներ գրել միանգամից մի շարք առանցքային պաշտոնյաների, որոնք այս տարիներին էական դերակատարություն էին ունեցել իր իշխանության մեջ ու իշխանությունը պահպանելու գործում։
Դեպքի վայր են ժամանել համայնքային ոստիկանության Դավիթաշենի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Արմեն Հարությունյանի գլխավորությամբ:
Ամերիկյան բազմաթիվ լրատվամիջոցներ, վկայակոչելով իրենց աղբյուրներին, հայտնել են, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն արտոնել է ուկրաինացի զինվորականների կողմից ATACMS հրթիռների կիրառումը Ռուսաստանի տարածքին հարվածներ հասցնելու համար:
ՌԴ-ի խորքին հարվածներ հասցնելու թույլտվությունը, եթե այն ընդունվել և հասցվել է Կիևի ռեժիմին, նշանակում է լարվածության նոր փուլ։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Գիլոյանի փոխարեն ֆիզկուլտուրայի ուսուցիչներին լսեց ԿԳՄՍ վարչության աշխատակիցը
Անտրամաբանական, լղոզված հարցեր կային. ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչ
Գիլոյանին երևի հանդիպենք, սպորտին մոտ կանգնած մարդ է
Ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչները չեն կարողացել տեսնել պատասխանները, որ բողոքարկեն
Գիլոյանին փոխանցեք՝ ֆիզկուլտուրայի մասնագետներն ուզում են հանդիպել իր հետ
Լրագրողների հարցին՝ արդյոք Աբխազիայում բողոքի ակցիաները կազդեն ռուս-աբխազական հարաբերությունների վրա, Պեսկովը պատասխանել է, որ այդ հարաբերությունները Ռուսաստանի «արտաքին քաղաքականության շատ կարևոր առաջնահերթությունն են»։