Հոկտեմբերի 11-ին 50-ամյա տղամարդը, թմրամիջոց և զենք-զինամթերք ապօրինի պահելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Նաիրիի բաժին:
Աղբյուրի տվյալներով՝ 2023 թվականին թարմ խաղողի արտահանումը կազմել է մոտ 9,3 միլիարդ դոլար, իսկ մատակարարումները 2022 թվականի համեմատ նվազել են 3,8 տոկոսով։
Անդրադարձ՝ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կատարած այցի, կայացած ու չկայացած հանդիպումների:
«ՀՀ Սահմանադրությունը կարող է հակասել ՀՀ-Ադրբեջան Խաղաղության համաձայնագրին»,- այս մասին 168.am-ի «Թրիգեր» հաղորդաշարի ընթացքում ասել է ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնաթող ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևը՝ անդրադառնալով Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հետևանքներին։
Ուզում եմ տեղեկացնել նաև, որ վերջին 4 ամիսների ընթացքում «Երևանի ավտոբուս» ՓԲԸ հասույթը կազմել է երկու միլիարդ ութ հարյուր տասնյոթ միլիոն ՀՀ դրամ, ինչը դրան նախորդող 4 ամիսների համեմատ ավելացել է 3,9%:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:
Լոնդոնում հայ համայնքի հետ հանդիպմանը երեկ քննարկել ենք`Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների ու պատանդների ազատ արձակման և Հայրենիք վերադարձի պարտադիրությունը: Այս մասին հայտնում են «Թաթոյան» հիմնադրամից:
Շիրակի պետական համալսարանի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանն այն կարծիքին է, որ պաշտոնական Բաքուն ՀՀ-ի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու ոչ մի նպատակ չունի:
ԵՄ-ն որոշել է Ուկրաինայում իր ռազմական առաքելության մանդատը երկարաձգել երկու տարով։
Երեկ` հոկտեմբերի 13-ին ՊՆ զորամասերից մեկի պահպանության տեղամասում հրազենային վիրավորումից մահացած Աղասի Դալլաքյանի հարազատները շրջանառվող ինքնասպանության վարկածին չեն հավատում:
Բրազիլիայում անցկացվելիք G20 գագաթնաժողովին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցի վերաբերյալ որոշումը դեռևս չի ընդունվել:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որտեղ նշել է, որ դպրոցներում օրենքի խախտման դեպքեր են արձանագրվում։
Ադրբեջանը COP29 կոչվող ֆեյքերի աննախադեպ ալիք է պատրաստում։ Դրա մասին սոցցանցերում գրել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Անն Լորանս Պետելը։
2024 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Եվրասիական տնտեսական միության արդյունաբերական արտադրանքի ծավալը 2023 թվականի հունվար-օգոստոսի մակարդակի նկատմամբ կազմել է 104,5 տոկոս։ Այս մասին հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը։
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոսեպ Բորելն իր հերթին Իսրայելից պարզաբանումներ է պահանջել։
Գազայի հատվածում մարդասիրական աղետը չպետք է շարունակվի, բռնությանը բռնությամբ պատասխանելը չի կարող լուծել կողմերի պատճառաբանված մտահոգությունները։
«Փաշինյանը գնալու է զիջումների. այլընտրանք չկա։ Զիջում ասելով՝ պետք է նկատի ունենանք, որ ամեն զիջումը փոխկապակցված է իշխանությանը մնալու երաշխիքի հետ։ Զիջումն իշխանության մնալու երաշխիքն է։ Ասել, թե նա չի հասկանում՝ ինչ է անում, մոլորություն է։ Պլանավորված և ճանապարհային քարտեզով ինքը շարժվում է առաջ։ Ինքը պայմանավորվում է միայն Ալիևի հետ, որովհետև Փաշինյանի իշխանությունը կախված է Ալիևից. թելադրողն Ալիևն է»,- ասաց Մելիքյանը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ տիեզերքը դեռևս այն միակ ոլորտն է, որտեղ աներևակայելի կերպով պահպանվել է Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահագների աներևակայելի փոխգործակցությունը, գրում է «Газета.ру»-ն։
Վրաստանի հյուսիս-արևելքում այսօր երկու երկրաշարժ է եղել: Դրա մասին, ըստ NGnewsgeorgia-ի՝ հայտնել է երկրի սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը։
Արդեն երկրորդ անգամ Նոբելյան մրցանակը շնորհվում է հայ գրողի որդու: Բժշկագիտության ոլորտի 2021 թվականի Նոբելյան մրցանակն ստացած ամերիկաբնակ գիտնական Արտեմ Փաթափությանը սփյուռքահայ հայտնի գրող, թարգմանիչ, խմբագիր Սարգիս Վահագնի որդին է:
Ռուսաստանը միջպետական հետախուզում է հայտարարել Վրաստանի քաղաքացի Ալեքսանդր Ինասարիձեի և Ուկրաինայի քաղաքացի Սերգի Անդրեյչենկոյի նկատմամբ, որոնց մեղադրում է Ղրիմի կամրջի պայթյունի հետ առնչություն ունենալու համար։ Այս տեղեկությունն այսօր՝ հոկտեմբերի 14-ին, հայտնել է վրացական «Ազատություն» ռադիոկայանը` վկայակոչելով ռուսական «ՏԱՍՍ» գործակալությունը։
Իրանի նախագահը Ադրբեջանի փոխվարչապետի հետ հանդիպմանը հայտարարել է, որ ոչ մի պետության ինքնիշխանությունը չպետք է անտեսվի, սակայն զգուշացրել է տարածաշրջանում դրսի կողմից պլացդարմ ստեղծելու սարսափելի հետևանքների մասին։
Իսրայելական բանակը հայտնել է, որ տագնապի ազդանշանը հնչել է «Հեզբոլլահ»-ի հրթիռների պատճառով։
2023 թվականի սեպտեմբեր ամսվա չվճարված կենսաթոշակների, նպաստների և «Արցախփոստ» ՓԲԸ-ի կողմից վճարման ենթակա այլ գումարների (տվյալ ամսվա վճարացուցակներում ընդգրկված անձանց) վճարման գործընթացը շարունակվում է. այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
Սակայն Րիզվան Հուսեյնովի մտքի գոհարներից է այն, որ վանքի կառուցումը կապվում է Հասան-Ջալալ իշխանի հետ, մյուս մտքի գոհարը վերաբերում է Կաթողիկե եկեղեցու որմնանկարներին, որոնք հայտարարվում են վաղմիջնադարյան, չնայած նրան, որ եկեղեցին, որտեղ գտնվում են որմնանկարները Հուսեյնովը թվագրում է 13-րդ դարով:
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ հոկտեմբերի 6-ին, ժամը 10:00-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահե Բագրատի Հարությունյանի դին՝ հրազենային վնասվածքով:
Պատմական գիտությունների թեկնածու, հնագետ, ուրարտագետ, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի նախկին տնօրեն Միքայել Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը Չինաստանի ռազմական և ռազմաքաղաքական ղեկավարության հետ բանակցությունների համար պաշտոնական այցով ժամանել է Պեկին։ Դրա մասին հոկտեմբերի 14-ին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։
Հոկտեմբերի 17–ին խորհրդարանական ընդդիմությունը` «Հայաստան» և « Պատիվ ունեմ» խմբակցությունները կազմակերպել են ԱԺ լսումներ Անկախության հռչակագրի նկատմամբ ՍԴ դիրքորոշման վերաբերյալ։ Sputnik Արմենիայի «Աբովյան Time» պոդքասթի եթերում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Երկու տարին մեկ հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը նշվում է պալիատիվ օգնության համաշխարհային օրը: