Բաժիններ՝

Հայաստանում նախորդ տարի խաղողի արտահանումից եկամուտը 30 տոկոսով նվազել է. World’s Top Exports

2023 թվականի վերջին Հայաստանը թարմ խաղողի խոշորագույն արտահանողների ցանկում զբաղեցրել է 37-րդ հորիզոնականը։ Դրա մասին են վկայում World’s Top Exports պորտալի տվյալները։

Երկիրը թարմ խաղողի մատակարարումներից վաստակել է 6 միլիոն 455 հազար դոլար, ինչը 2022-ի համեմատ 30%-ով պակաս է։

Թուրքիան ցանկում զբաղեցրել է 15-րդ հորիզոնականը՝ 139,3 միլիոն դոլար (-21,1%), Ադրբեջանը՝ 31-րդը՝ 8,6 միլիոն դոլար (-6,7%), Իրանը 49-րդը՝ 1,5 միլիոն դոլար։ (-85,3%)։

Աղբյուրի տվյալներով՝ 2023 թվականին թարմ խաղողի արտահանումը կազմել է մոտ 9,3 միլիարդ դոլար, իսկ մատակարարումները 2022 թվականի համեմատ նվազել են 3,8 տոկոսով։

Պերուն թարմ խաղողի խոշորագույն արտահանողն է, որը բեռնափոխադրումների արդյունքում ավելի քան 1,7 միլիարդ դոլար է վաստակել:

Առաջատարների թվում են նաև Նիդեռլանդները (914,4 միլիոն դոլար), Իտալիան (892,8 միլիոն դոլար), Չինաստանը (813,9 միլիոն դոլար), Չիլին (811,2 միլիոն դոլար):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս