Մոսկվան ու Մոսկան. Թեմատիկ զրույց՝ Էդգար Ղազարյանի հետ

Անդրադարձ՝ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կատարած այցի, կայացած ու չկայացած հանդիպումների:

ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի հոկտեմբերի 7-ի նիստի շրջանակներում Հայաստանը չի միացել «Եվրասիայում անվտանգության ապահովման սկզբունքների» և «Միջազգային հարաբերություններում միակողմանի միջոցների կիրառման անթույլատրելիության» վերաբերյալ հայտարարություններին: Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ ի պատասխան լրատվամիջոցների հարցման։

Ավելի վաղ՝ ԱՊՀ  գործադիր կոմիտեի մամուլի ծառայությունից տեղեկացրել էին, որ հոկտեմբերի 7-ին կայացած նիստում ԱՊՀ երկրների արտգործնախարարությունների ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել «Միջազգային հարաբերություններում միակողմանի սահմանափակող միջոցների կիրառման անթույլատրելիության մասին», որում խորհուրդ են տալիս երկրներին զերծ մնալ դրանք ընդունելուց, տարածելուց և կիրառելուց։ Բացի այդ, ըստ կոմիտեի կայքում տարածված մեկ այլ հաղորդագրության, ընդունվել է ևս մեկ հայտարարություն «Եվրասիայում անվտանգության ապահովման սկզբունքների» մասին։ Ռուս սահմանապահների հեռացում Հայաստան-Իրան սահմանից, Հայաստան-Թուրքիա սահմանի համատեղ հսկողություն, դրա հետևանքները։ Սա ռազմաբազան հանելու ծրագրի հերթական քայլերից է։

  • Նիկոլ Փաշինյանն այսօր ռուս սահմանապահներին հանում է Իրանի սահմանից, hաջորդ քայլով ռուս սահմանապահներին հանելու է Թուրքիայի սահմանից:
  • Այդպիսով, ամբողջությամբ կչեղարկվի հայ-ռուսական համաձայնագիրը, որի մի կետով ճանաչվում է Հայաստանի սահմաններն Իրանի և Թուրքիայի հետ։ Սա իրավունք կտա Թուրքիային չճանաչել Հայաստանի հետ սահմանները և ներխուժել Հայաստանի տարածք, քանի որ չկա հայ-թուրքական սահմանային համաձայնագիր:
  • Ներկայացնում ենք 1992 թվականի սեպտեմբերի 30-ին կնքված Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի կարգավիճակի ու նրանց գործունեության պայմանների մասին պայմանագրի Հոդված 3-ը. 

Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող և պետական սահմանը պաշտպանող Ռուսաստանյան Դաշնության սահմանապահ զորքերն իրենց գործունեության մեջ առաջնորդվում են իրենց ուժը պահպանած Թուրքիայի և Իրանի հետ նախկին ԽՍՀՄ-ի միջպետական պայմանագրերով, սահմանային հարցերի վերաբերյալ ԱՊՀ երկրների համաձայնագրերով, «ԽՍՀՄ պետական սահմանի վերաբերյալ» Խորհրդային Միության օրենքով, Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության Սահմանապահ զորքերի նորմատիվ ակտերով, որոնք չեն հակասում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը: Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պաշտպանությանն ուղղված իրենց Գործողությունները Ռուսաստանի Դաշնության Սահմանապահ զորքերը համաձայնեցնում են Հայաստանի Հանրապետության իշխանությունների հետ: … Ռուսական Սահմանապահ զորքերը չեն զբաղվում Թուրքիայի և Իրանի հետ սահմանի պաշտպանությանը չառնչվող գործունեությամբ (բացառությամբ բնական աղետների, վթարների և աղետների հետևանքների վերացման): Հոդված 5. Ի շահ Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի վերահսկողության՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերը Ազգային անվտանգության պետական կառավարման և ՀՀ այլ օրինապահ մարմինների հետ համատեղ իրականացնում են օպերատիվ և որոնողական աշխատանքներ, սահմանի խախտման գործերով հետաքննություններ, կատարում են անհետաձգելի քննչական գործողություններ՝ համաձայն Հայաստանի Հանրապետության քրեական և քրեադատավարական օրենսդրության:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս