Մնացած շահառուների վճարման գործընթացը հետաձգվում է բանկային համակարգում նրանց տվյալների նույնականացման պատճառով:
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները, հաջորդ շաբաթ պատրաստվում են քննարկել և վերանայել Ռուսաստանի հետ կապված՝ Հյուսիսատլանտյան դաշինքի նոր ռազմավարությունը: ՆԱՏՕ-ում կարծում են, որ նախկին քաղաքականությունը հնացած է և չի արտացոլում հարաբերությունների ներկայիս իրավիճակը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։10-ին, մարվել՝ 12։35-ին: Այրվել են անասնագոմի տանիքը (մոտ 28 քմ) և մոտ 200 հակ անասնակեր։
«Մեր կառավարության դիվանագիտությունն այնպիսին է՝ հետևանքները մենք տեսնում ենք։ Նախկինում ցանկացած հայ մարդ ինքն իրեն հզոր էր զգում, մտածում էր, որ պետք լինի՝ կկանգնենք, կկռվենք, իսկ հիմա այնպես են արել, որ մարդիկ մտածում են՝ ի զորու չեն որևէ բան անելու։ Հոգեբանորեն ճնշված վիճակը մարդկանց խանգարում է, եթե մարդը մտածում է՝ ինքը ուժեղ վիճակում է՝ կանգնում է, պայքարում է, իսկ եթե մտածում է, որ թույլ վիճակում է՝ փախչում է։ Ըստ իս, հիմա շատերը մտածում են միայն պաշտպանվելու մասին։ Լավ չէ, որ այս վիճակում ենք, բայց իրականությունը սա է»,- շեշտեց Հակոբ Ավետյանը։
Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհի գործով Գոռ Աղեկյանի և Մառլեն Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։
Ակբա Լիզինգի գլխավոր հովանավորությամբ երկրորդ տարին անընդմեջ կայացավ Francofest 2024-ը՝ ֆրանսերեն գրքերի փառատոնը՝ խրախուսելով ֆրանսիական գրքերի, գրականության և մշակույթի տարածումը Հայաստանում։ Մշակութային այս աննախադեպ միջոցառումը կազմակերպել է Newmag ընկերությունը: Newmag-ը ֆրանսիական գրքերի այս փառատոնին հայերենով է ներկայացրել է 5 նոր գիրք։ «Ակբա Լիզինգը խրախուսում է ընթերցանության տարածումը Հայաստանում և այս աջակցությունը նաև գնահատանքն է […]
Սուրեն Գրիգորյանը նախկինում զբաղեցրել է արդարադատության փոխնախարարի պաշտոնը, Արմեն Խաչատրյանը իրավագիտության մասնագետ է, Նազելի Բաղդասարյանը ևս ունի իրավագետի կրթություն:
Քվադրոբինգը հոգեբուժական հիվանդություն չէ, և այս հոգեբանական երևույթի հետ կապված իրավիճակն այնքան վտանգավոր չէ, որքան «թեժացվում» է հասարակական գիտակցություն ձևավորելու նպատակով: Նման կարծիք հայտնեց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի կրթության ակադեմիայի նախագահի տեղակալ Գենադի Օնիշչենկոն Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի միացմամբ «ԵԱՏՄ երկրների կենսանվտանգությունը» թեմայով Մոսկվա-Մինսկ-Բիշքեկ-Երևան-Տաշքենդ տեսակամրջի ժամանակ։
ԵՄ դիտորդական առաքելությունում աշխատում է 6 դանիացի, այդ թվում՝ 3 ոստիկան»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ օրերս Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի կրտսեր որդին՝ Խաչատուր Բալասանյանը։ Վերջինս ձերբակալվել էր ՔԿ-ում քննվող կոռուպցիոն գործի շրջանակներում
Այցի շրջանակներում Ղազախստանի նախագահի Ակորդա նստավայրում երկու երկրների նախագահները բանակցություններ կվարեն և կքննարկեն հայ-ղազախական համագործակցության զարգացման օրակարգին առնչվող հարցեր:
Վերջերս կրկին հաճախացել են Թուրքիայից հնչող հայտարարություններն այն մասին, որ Հայաստանի կողմից թուրքական պայմաններով Ադրբեջանի ու Նախիջևանի միջև Զանգեզուրի միջանցքը չբացելու դեպքում, թուրքերը կնախընտրեն Իրանի տարածքով այդ հաղորդակցության ապահովման տարբերակը:
Ընդունելի համարված բոլոր նախագծերը, ըստ սահմանված կարգի, կուղարկվեն համայնքների ղեկավարների և տարածքային կառավարման պետական մարմինների համաձայնեցմանը, որից հետո կհաստատվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի կողմից
Մոսկվան և Թեհրանը բազմիցս ժխտել են այն մեղադրանքները, թե Իրանը Ռուսաստանին զենք է մատակարարում Ուկրաինայում օգտագործման համար։
ՌԴ պաշտպանության նախարարը նաև Պեկինի Տյանանմենի հրապարակում ծաղկեպսակ է դրել Ժողովրդական հերոսների հուշարձանին:
Իսկ հոկտեմբերի 13-ին Խերսոնի մարզի վրա ԱԹՍ-ով հարձակման հետևանքով, ըստ տեղի իշխանությունների, 1 մարդ է զոհվել։
Հոկտեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին:
Իսկ հոկտեմբերի 7-ին Ստոկհոլմի Կարոլինյան ինստիտուտը ֆիզիոլոգիայի և բժշկագիտության բնագավառում Նոբելյան մրցանակը շնորհել է գիտնականներ Վիկտոր Ամբրոսին և Գերի Ռուվկունին՝ միկրոՌՆԹ-ների մոլեկուլների հայտնաբերման համար, որոնք կարգավորում են գենի գործողությունը։
2025 թվականի քվոտայից օգտվելու համար անհրաժեշտ կլինի ՀՀ ներմուծված տրասնպորտային միջոցի համար մաքսային հայտարարագիրը կամ մաքսային մուտքի օրդերը ներկայացնել և գրանցել 01.01.2025 թվականից սկսած։
Մշակութային գործիչներին մայրաքաղաքի պատվավոր քաղաքացու կոչում կշնորհվի ներդրած ավանդի համար՝ Երևանի 2806-ամյակի առթիվ։
Շիրակի Մարզի Ամասիայի տարածաշրջանի Ողջի, Մեղրաշատ և Բյուրակն գյուղերը մասամբ կամ ամբողջական ճանապարհների խնդիրներ ունեն, դրանք վերանորոգման լուրջ կարիք ունեն։
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի կրտսեր որդին՝ Խաչատուր Բալասանյանը։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ավելի վաղ դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին՝ կոչ անելով մարտական գործողությունների գոտուց անհապաղ դուրս բերել Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի խաղաղապահներին։
Բոլորին հրավիրում ենք մասնակցելու Սուրբ Պատարագին և ստանալու սուրբ մասունքի օրհնությունները
Բորելը նաև քննադատել է Իսրայելի կողմից ՄԱԿ-ի խաղաղապահների դիրքերի գնդակոծումը՝ դա անվանելով «լիովին անընդունելի»։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և նրա ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնը քննարկել են Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման միջև ռազմական գործողությունները դադարեցնելու և հրադադար հաստատելու ուղիները
Սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Վիլիյա Բլինկևիչյուտեն LRT հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ արդեն տեսնում է հնարավոր կոալիցիոն գործընկերներին՝ հիշատակելով «Հանուն Լիտվայի» կուսակցությունը, ինչպես նաև «Գյուղացիների և կանաչների միությունը»:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Իսրայելը գործողությունները սկսել է՝ ի պատասխան ՀԱՄԱՍ-ի զինյալների հարձակման, որի հետևանքով հրեական պետությունում զոհվել էր 1200 մարդ, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։ ՀԱՄԱՍ-ի մոտ դեռ պահվում է շուրջ 100 պատանդ։
ՔԿ-ից հայտնում են, որ դեպքի առթիվ 2024թ․ հոկտեմբերի 13-ին ՀՀ ՔԿ ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին։