
50-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՆԳՆ ոստիկանության Նաիրիի բաժնի համայնքային ոստիկանները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Քասախ գյուղի բնակիչ 50-ամյա տղամարդը իր «Ռաֆ-2203» մակնիշի մեքենայի սրահում թմրամիջոց և զենք-զինամթերք է պահում:
Հոկտեմբերի 11-ին 50-ամյա տղամարդը, թմրամիջոց և զենք-զինամթերք ապօրինի պահելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Նաիրիի բաժին:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Նաիրիի քննչական բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ «Ռաֆ 2203»-ի սրահում հայտնաբերվել են 115,59 գրամ դեղնականաչավուն զանգված, 5,63 գրամ կանեփի սերմեր, թմբուկավոր մարտական ատրճանակ և հարթափող հրացանի փող:
Կատարվում է նախաքննություն: