ԵԱՏՄ երկրներում արդյունաբերական արտադրության ծավալն 8 ամսում աճել է 4,5%-ով. ամենաբարձր ցուցանիշը ՀՀ-ում է գրանցվել

2024 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Եվրասիական տնտեսական միության արդյունաբերական արտադրանքի ծավալը 2023 թվականի հունվար-օգոստոսի մակարդակի նկատմամբ կազմել է 104,5 տոկոս։ Այս մասին հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը։

2024 թվականի հունվար-օգոստոս ամիսներին արդյունաբերական արտադրանքի աճ է նկատվել ԵԱՏՄ բոլոր պետություններում:

ԵԱՏՄ երկրներում արդյունաբերական արտադրության ծավալն 8 ամսում աճել է 4,5%-ով, ամենաբարձր ցուցանիշը Հայաստանում է գրանցվել՝ 13,7%։

Երկրորդ տեղում Բելառուսն է՝ 7,1 տոկոսով, որին հաջորդում է Ռուսաստանը՝ 4,5 տոկոս աճով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031