Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Ստամբուլում կայանալիք «3+3» տարածաշրջանային հարթակի հանդիպմանը կընդգծի Անկարայի աջակցությունը Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքման գործընթացին։ ՌԻԱ Նովոստիին այս մասին ասել է Թուրքիայի դիվանագիտական աղբյուրը:
44-օրյայի օրինակը դառն է. չեմ ասում Ասրյանին դարձրեք Գվարդիայի ղեկավար. Գեղամ Մանուկյանը
Նշվել է, որ հանդիպմանը մասնակցելու են Թուրքիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի և Իրանի արտգործնախարարները։ Քննարկվելու են քայլերը, որոնք կարելի է անել ուղղված տարածաշրջանում պատերազմի և հակամարտության փոխարեն կայունության հաստատմանն ու բարօրության ավելացմանը, կոնկրետ համագործակցության նախագծերը՝ ներառյալ տարածաշրջանային փոխկապվածության ամրապնդումը։
Բանակը բանակ, ոստիկանությունը՝ ոստիկանություն. Քոչարյանի արձագանքը՝ Գեղամ Մանուկյանի առաջարկին
Ոստիկանության գվարդիան Հայաստանում կձևավորվի 2025 թվականի նոյեմբերի 1-ին։ Այս մասին հայտարարեց ՀՀ ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը՝ ներկայացնելով ոստիկանական գվարդիա հիմնելու մասին օրինագծի փոփոխությունները, որոնք ընդունվել են առաջին ընթերցմամբ։
Փաշինյանը սխալ է ընկալել Աստվածաշունչը. հանապազօրյա հացը միայն որկորը չէ. Նարինե Դիլբարյան
Եթե քեզ պատերազմի սպառնալիքով են փաստաթուղթ պարտադրում, ուրեմն դրա մեջ ոչ մի լավ բան չկա. Խաչատրյան
Այսօր ԱԺ-ում «Հայաստանի Անկախության մասին հռչակագրի անժամանցելի արդիականության մասին» նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ, փաստաբան Հովհաննես Խուդոյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց՝ Անկախության հռչակագրի նկատմամբ այս ոտնձգությունները հանցագործություններ են։
Ադրբեջանի 3 Հանրապետություններից ոչ մեկը հռչակված տարածք չունի. Ալեքսանդր Մանասյան
Անկախության հռչակագրին վերաբերող գործընթացն ունի արտաքին հովանավորներ. Լևոն Նազարյան
Կնշանակվի ռազմարդյունաբերական համալիրի նոր ղեկավարը, վաղը նրա հետ կհանդիպենք. Անդրանիկ Քոչարյան
Կառավարությունն իր հեղափոխական տենդոտ գործունեության մեջ հասել է բուհական շենքերին՝ ուղիղ իմաստով։ Բացի այն, որ Փաշինյանն ու իր թիմակիցներն աննահանջ են «Ակադեմիական քաղաք» կոչվածը կյանքի կոչելու հարցում, որոշել են նաև վարձով տալ, ինչո՞ւ ոչ՝ «բանալին՝ բանալու դիմաց» սկզբունքով նաև օտարել Երևանում գտնվող բուհերի շենքերը՝ «Ակադեմիական քաղաքի» համար։
Նիկոլ Փաշինյանն այցելել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող «Ռենդերֆորեսթ» ընկերություն:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 17-ի նիստում դրական եզրակացություն տվեց ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին։
44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանը ճակատի 1-ին գիծ էր բերել ազգային փոքրամասնություններին. Հակոբյան
Բազմավեկտոր արտաքին քաղաքականությունը ենթադրում է գործարար և պրագմատիկ հարաբերություններ տարբեր սուբյեկտների հետ, և դա հենց այն է, ինչ այսօր ցանկանում են Կենտրոնական Ասիայի, Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի երկրները։
Հանքավայրն անցել է ստորգետնյա շահագործման: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հովհաննես Հարությունյանը վստահեցրել էր, որ Սոթքի հանքավայրի շահագործման եղանակի փոփոխության հիմքում տեխնիկա-տնտեսական բաղադրիչն է, դա չի կարելի պայմանավորել քաղաքական և աշխարհաքաղաքական գործոններով:
Հանդիպման ժամանակ ելույթ է ունեցել ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը։
«Ես այսքան տարի ապրում եմ այս գյուղում, երբեք համայնքապետի կամ նրա մերձավոր շրջանակների հետ որևէ խնդիր չեմ ունեցել։ Նիկոլ Փաշինյանին երևի ամեն օր զեկուցում են, որ մենք ապրում ենք ժողովրդավար երկրում, բայց ժողովրդավար երկրում մարդուն չեն ծեծի խնդիրներ բարձրաձայնելու համար։ Հիմա եթե մի մարդ հանցագործություն է անում, ոստիկանություն գնալուց հո չի՞ խոստովանելու, որ հանցագործություն է արել, հիմա համայնքապետն ու իր եղբայրն ինչքան ուզում են՝ թող հերքեն, դրանից իրականությունը չի փոխվելու»,- հավելեց նա։
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Աստանա կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Ղազախստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
Տեսչական մարմինը ստուգումներ է իրականացնում Երևանի «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնում, որտեղ օրեր առաջ վիրահատությունից հետո քաղաքացի էր մահացել
Արմեն Գրիգորյանը և Բրունո Կահլը նաև մտքեր են փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:
Նախագիծը ներկայացրեց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը։
Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը երկրորդ հաղթանակը տոնեց «Almaty open»-ում:
Ցուցակը կարելի է երկար թվարկել, սակայն, այստեղ մի առանցքային խնդիր կա, արժանապատիվ սպան, ուսուցիչը, քաղաքացին, գիտնականը, Սփյուռքի ակտիվ անդամն, արդյունավետ եկեղեցին չեն հանդուրժի գործող վարչապետին ու նրա թիմին: Աշխատող անվտանգային համակարգն, իր բոլոր բաղադրիչներով, ու այս կառավարությունն անհամատեղելի երևույթներ են:
ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հոկտեմբերի 16-ին հանդիպել է ԱՄՆ ԶՈՒ շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Չարլզ Բրաունի հետ։
Երևան-Բաքու խորացող տարաձայնությունների ու ռեգիոնալ լարվածության ֆոնին Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը կարճ, սակայն բովանդակային անդրադարձ է կատարել Երևան-Բաքու գործընթացին՝ ըստ էության ընդունելով ԱՄՆ «անկարողությունը», որպես միջնորդ, բանակցային գործընթացում։
Սահմանադրական դատարանի վերջերս կայացրած որոշումը, որ ՀՀ անկախության մասին հռչակագիրը Սահմանադրության մաս չէ և իրավական ուժ չունի, պետական հեղաշրջում է։ Ազգային ժողովում այս հայտարարությունն արեց իրավաբան Արամ Օրբելյանը, որը մասնակցում է «Հայաստանի Անկախության մասին հռչակագրի անժամանցելի արդիականության մասին» հայտարարության նախագծի լսումներին։
Դպրոցներում արատավոր երևույթները պետք է բացահայտվեն, սակայն պետք է հաշվի առնել, թե անհրաժեշտ գործողություններն ինչպես իրականացնել երեխաների միջավայրում: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի միջադեպին:
2024 թ. պետական բյուջեով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հավելյալ 25 մլն դրամ կհատկացվի պատշաճ կազմակերպելու և ապահովելու ՀՀ վարչապետի և նախագահի՝ առաջիկայում նախատեսվող օտարերկրյա պետություններ այցելությունները: Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։