ԵՄ անդամ 14 երկրի դեսպաններ այցելել են Լոռու մարզ

Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված Եվրոպական միության 14 երկրի արտակարգ և լիազոր դեսպաններ այցելել են Լոռու մարզ:

Այս մասին նշված է Վանաձորի համայնքապետարանի ֆեյыբուքյան էջում կատարված գրառման մեջ։  

«Վանաձորի գլխավոր հրապարակում դեսպաններին ողջունել է Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը։ Նա խոսել է Եվրոպական միության և առանձին երկրների հետ Վանաձորի հաջողված համագործակցության մասին։ Արկադի Փելեշյանը հատուկ ընդգծել է «Դաշինք հանուն կայուն և կանաչ կառավարման» ծրագիրը, որի շրջանակներում համայնքը մի շարք ձեռքբերումներ է ունեցել»․-նշված է համայնքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։ 

Հանդիպման ժամանակ ելույթ է ունեցել ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը։  «Պատվիրակության այցը կշարունակվի Լոռու մարզի այլ համայնքներում», – նշված է գրառման մեջ։ 

Լոռու մարզ կատարած այցի վերաբերյալ X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին՝ նշելով․ «Այսօր ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ միասին ուղևորվում ենք Լոռու մարզ։ Տրանսպորտ, տեղական զարգացում, աջակցություն Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031